Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա

Լուրեր

05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է հստակ եզրակացություններ անել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների և Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության վրա ունեցած ազդեցության վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Անկարան կշարունակի սերտ երկխոսությունը ԱՄՆ վարչակազմի, Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետ, գրում է Turkiye today-ը։

«Մաղթում եմ, որ ընտրությունների արդյունքները բարենպաստ լինեն ամերիկացի ժողովրդի համար։ Հույս ունեմ նաև, որ դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանի և համաշխարհային քաղաքականության վրա դրական կլինի։ Հավանաբար, դեռ վաղ է հստակ գնահատականներ տալու համար», – Հարավային Կորեայից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։

Նրա խոսքով՝ թուրք-ամերիկյան հարաբերություններն ունեն խոր արմատներ և ամուր հիմքեր։ «Մենք ՆԱՏՕ-ի դաշնակից երկու երկրներ ենք, որոնց միջև երկար տարիների ռազմավարական հարաբերություններ են ձևավորվել»,- ասել է նա։

«Ինչպես գիտեք, մեր տարածաշրջանը երկար ժամանակ է՝ անցնում է խիստ  տուրբուլենտ գործընթացով։ Մեր շուրջը, ցավոք, շարունակվում են պատերազմները, հակամարտություններն ու ճնշումները։ Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի», – հայտարարել է  Էրդողանը։

«Մեր ամենամեծ ցանկությունն է, որ ընտրությունների արդյունքները նպաստեն մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատմանը։ Այդ նպատակով մենք կշարունակենք սերտ երկխոսությունը ինչպես ԱՄՆ վարչակազմի, այնպես էլ Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետ»,-ընդգծել  է նա։

Էրդողանը Զելենսկիի հետ բանակցություններից հետո հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Էրդողանը նաև  հայտնել է, որ շաբաթ օրը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի  հետ հանդիպման և աշխատանքային ընթրիքի ժամանակ քննարկել է դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Թուրքիայում երկու երկրների առաջնորդների հնարավոր գագաթնաժողովի անցկացման հարցը։

«Մենք պարոն Զելենսկուն ասել ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ավարտելու բանակցություններում դիվանագիտական ճանապարհով քայլեր ձեռնարկելը շատ կարևոր է։ Թուրքիան անում է հնարավոր ամեն ինչ՝ խաղաղության ճանապարհը բացելու համար, և կշարունակի այդ ջանքերը», – նշել է Էրդողանն ու հավելել․

«Զելենսկիի հետ այս հանդիպումից հետո այժմ ցանկանում ենք քննարկել հարցը ռուսական կողմի հետ՝ զրույց ունենալով պարոն Պուտինի հետ։ Միևնույն ժամանակ, իմ գործընկերները, հատկապես արտգործնախարարը, կապ կհաստատեն իրենց ռուս գործընկերների հետ՝ հուսալով նախապատրաստել ռուսական կողմին այդ հանդիպմանը», – ասել է Թուրքիայի նախագահը։

Հարավային Կորեա այց

Էրդողանն ավարտել է այցը Սեուլ՝ Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնգի հրավերով։ Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև կապերն ամրապնդվել են 76 տարի առաջ՝ Կորեական պատերազմի ժամանակ թուրք զինվորների զոհողությունների շնորհիվ, ինչի արդյունքում երկու ժողովուրդները դարձել են «արյունակից եղբայրներ»։ 2012 թվականին երկկողմ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի, իսկ 2027 թվականին կլրանա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակը։

«Մենք ցանկանում ենք «win-win» սկզբունքով ավելի քան 11 միլիարդ դոլար կազմող առևտրաշրջանառությունը հասցնել 15 միլիարդ դոլարի»,- հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ երկու երկրների համապատասխան կառույցները բանակցություններ են վարում ազատ առևտրի համաձայնագրի թարմացման շուրջ։

Նրա խոսքով՝ Հարավային Կորեայի խոշոր միջազգային ընկերություններին ներկայացվել են Թուրքիայում ներդրումային հնարավորությունները։

«Նախկինում մենք Կորեայի հետ բանակցություններ ենք վարել միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ։ Այս այցի ընթացքում այդ ուղղությամբ նոր կամք ենք դրսևորել։ Բանակցությունները կշարունակվեն, հատկապես ֆինանսավորման հարցերի շուրջ», – նշել է Թուրքիայի նախագահը։

Կողմերը քննարկել են նաև պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ հիմնվելով «Ալթայ» տանկի և «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգերի նման հաջողված նախագծերի վրա։ Քննարկվել են նաև ավտոմոբիլային արդյունաբերության, առաջադեմ տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտները։

Այցի ընթացքում կողմերը ստորագրել են հինգ փաստաթուղթ՝ էներգետիկայի, հանքարդյունաբերության, գիտական համագործակցության, նախագծերի ֆինանսավորման և ներդրումների վերաբերյալ։

Անդրադառնալով անօդաչու թռչող սարքերի ոլորտում համագործակցությանը՝ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի և Հարավային Կորեայի պաշտպանական կապերը չեն սահմանափակվում «մեկ կամ երկու զինատեսակների քննարկմամբ»։ Նրա խոսքով՝ խոսքը պաշտպանական արդյունաբերության տեխնոլոգիական համապարփակ համագործակցության մասին է, որն ընդգրկում է «Ալթայ» տանկերը, «Ֆիրթինա» հաուբիցները, անօդաչու և զինված անօդաչու թռչող սարքերը, հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև ռազմածովային ոլորտի նորագույն մշակումներն ու սուզանավերը։

«Մեր պաշտպանության նախարարությունը այս հարցերը քննարկում է իր հարավկորեացի գործընկերների հետ, և մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում», – ասել է նա։

Էրդողանը հույս է հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն թուրք-կորեական հարաբերությունների հետագա զարգացմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի