Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՀԷՑ-ին շուրջ 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու, հափշտակության և փողերի լվացման գործով Քննչական կոմիտեն զրպարտում է»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը, որը զբաղեցրել է ՀԷՑ ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը։

Պատգամավորը պնդում է, որ ՀԷՑ-ի շահաբաժինների վճարումը չի կարող դիտարկվել որպես հափշտակություն, քանի որ ընկերության սեփականատերն իրավունք ունի տնօրինելու հարկերը վճարելուց հետո ստացված շահույթը։ Նա չի ծանոթացել քրեական վարույթի նյութերին, սակայն համոզված է, որ փողերի ծագման քողարկում չի եղել։

«Եթե մի բանը կոչվում է շահաբաժին, այսինքն՝ շահույթ, որը օրինական վերցվել է, իրավունք ունի օգտագործի սեփականատերը ինչպես կամենա»,- պնդեց Ղազինյանը։

Նրա համոզմամբ՝ 36 անձի՝ այդ թվում իրենց առաջնորդ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը քաղաքական շոու է, որի նպատակը իշխանությունների համար սահմանադրական հանրաքվեի անցկացումն ապահովելն է։

«Շոուն պետք է ապահովել ընդամենը, նորից եմ ասում, այստեղ խոսել տնտեսական հանցագործության մասին աբսուրդ է»,- հայտարարեց Ղազինյանը։

Ընդդիմադիր պատգամավորը քրեական վարույթը կապում է նաև Սամվել Կարապետյանի ձերբակալման հետ՝ պնդելով, որ իշխանությունները փորձում են ճնշում գործադրել ընդդիմության վրա՝ սահմանադրական փոփոխություններին աջակցելու համար։
Պատգամավորը չի բացառում, որ իշխանությունները կարող են քրեական հետապնդում սկսել նաև իր նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Ղազինյանն ընդգծեց, որ չի պատրաստվում համագործակցել Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ՝ նույնիսկ անազատության մեջ հայտնվելու վտանգի դեպքում։

«Ես կնախընտրեմ անազատությունը, քան Փաշինյանի հետ շփվելը, էլ ուր մնաց՝ գործարքը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան