«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
Իտալիայի չեմպիոն և գավաթակիր «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում նիդերլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ արտագնա հաղթանակը՝ 3:0 հաշվով։
«Գիտեինք, որ դժվար խաղ է սպասվում։ Բարեբախտաբար, արագ գոլ խփեցինք, ինչը մեզ վստահություն հաղորդեց։ Մենք ավելի հավասարակշռված դարձանք և հասկացանք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում։
Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը՝ կազմակերպվածության, ինտենսիվության և այն ամենի առումով, ինչ անհրաժեշտ էր բարդ արտագնա խաղ անցկացնելու համար»,- ռումինացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports Italia-ն։
«Ֆեյենորդի» դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում փոխարինման է դուրս եկել 57-րդ րոպեին։ Միլանյան ակումբը 6 միավորով 14-րդն է Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում։
Դավիթ Եղիազարյան

