Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գազի գնի 10% թանկացումը կարող է Հայաստանի գնաճը բարձրացնել մոտ 0.8 տոկոսային կետով։ Այս մասին ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ նշելով, որ ԿԲ-ն գազի թանկացման կոնկրետ սցենար դեռ չունի, սակայն դրա հնարավոր ազդեցությունը գնահատելու համար զգայունության վերլուծություն է իրականացրել։

«Այդպիսի ինֆորմացիա մենք մինչ այժմ չունենք, ուստի դրա վերաբերյալ որևէ սցենար կառուցելը, ինձ թվում է, ժամանակից շուտ է։  Մենք քննարկել ենք, ուղղակի որոշակի զգայունության (sensitivity) անալիտիկա ենք արել։ Մեր էքսպերտային գնահատականների համաձայն, զգայունության տեսանկյունից, եթե գազի գները թանկանան 10%-ով, մոտավորապես մեր գնաճը կլինի 0.8%-ով ավելի բարձր»,- նշեց Մարտին Գալստյանը։

Գալստյանի խոսքով՝ հաշվարկը ցույց է տալիս գազի գնի փոփոխության հնարավոր ազդեցությունը սպառողական գների ինդեքսի վրա։ Միաժամանակ նա ընդգծել է, որ այդ ազդեցությունը գծային չէ․ գազի 20, 30 կամ 40 տոկոս թանկացումը չի նշանակում, որ գնաճի վրա ազդեցությունը կարելի է մեխանիկորեն բազմապատկել։

ԿԲ նախագահը պարզաբանել է, որ գազի գնի վերաբերյալ հստակ սցենար կազմելու համար անհրաժեշտ են ելակետային տվյալներ՝ մասնավորապես թանկացման չափն ու դրա փոխանցման մեխանիզմները։ Քանի որ այս պահին նման տեղեկատվություն չկա, ԿԲ-ն առայժմ սահմանափակվել է զգայունության վերլուծությամբ։

Անդրադառնալով ԿԲ խորհրդի դրամավարկային քաղաքականության որոշմանը՝ Գալստյանը նշել է, որ գերակշռել են գնաճային ռիսկերը։ Դրանց թվում են ներքին պահանջարկի ավելցուկը, արտաքին պահանջարկի աճը, ինչպես նաև էներգակիրների և միջազգային պարենամթերքի գների հնարավոր բարձրացումը։

Այս գործոնները հաշվի առնելով՝ Կենտրոնական բանկը որոշել է շարունակել տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությունը՝ նպատակ ունենալով գնաճը վերադարձնել 3 տոկոս թիրախային մակարդակին։

Մարտին Գալստյանը նշել է, որ խորհրդի անդամների մեծամասնությունը առավել հավանական է համարել այն սցենարը, որով գնաճային ճնշումները կարող են պահպանվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան