Թրամփը կարծում է, որ իրեն իմպիչմենթ հայտարարելու դեպքում ժողովուրդը ոտքի կկանգնի

Լուրեր

02.03.2026 | 16:39
ԱՄՆ-ը հայտնել է, որ Քուվեյթում երեք ամերիկյան ինքնաթիռ է խոցվել «բարեկամական կրակից»
02.03.2026 | 16:32
Իրանից 312 մարդ է տարհանվել Ադրբեջանի սահմանով
02.03.2026 | 16:24
WTA․ Էլինա Ավանեսյանը մեծ նահանջ է գրանցել
02.03.2026 | 16:15
Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
02.03.2026 | 16:06
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն չի կարողանում վերադառնալ Աբու Դաբիից՝ «ստեղծված իրավիճակի պատճառով»
02.03.2026 | 15:58
Իսրայելը չի բացառում ցամաքային գործողությունները Լիբանանում
02.03.2026 | 15:45
Թումանյան փողոցում տեղակայված «Կարաս» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
02.03.2026 | 15:38
Իրանն ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել է միջուկային օբյեկտներին հարվածելու մեջ․ ՄԱԳԱՏԷ-ն նշում է՝ վնասի նշաններ չկան
02.03.2026 | 15:35
Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
02.03.2026 | 15:30
Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Արաղչին անդրադարձել են հումանիտար բնույթի հարցերի
02.03.2026 | 15:20
Իրանում 555 մարդ է զոհվել // Նոր Սահմանադրության նախագիծը մարտին կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
02.03.2026 | 15:12
Իսրայելը հայտարարել է Իրանի հետախուզության երկու բարձրաստիճան պաշտոնյաների մահվան մասին
02.03.2026 | 15:06
Զինվորի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է
02.03.2026 | 15:03
Իրանը հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակին հարվածելու մասին
02.03.2026 | 14:54
Քոչարյանի գործով նախկին դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու մեջ մեղադրվող Նարեկ Մաթաֆյանն ու Սարգիս Օհանջանյանն արդարացվել են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իրեն իմպիչմենթ հայտարարելու դեպքում ժողովուրդը ոտքի կկանգնի: Reuters-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ չի անհանգստանում հնարավոր իմփիչմենթի առիթով, քանի որ «դժվար է իմպիչմենթ հայտարարել մեկին, ով ոչ մի վատ բան չի արել»:

Թրամփի խոսքով՝ 2016 թվականի ընտրություններից իր նախկին փաստաբան Մայքլ Քոենի կողմից կանանց փոխանցված վճարումները չեն խախտել ընտրարշավի ֆինանսավորման մասին օրենքները:

«Ո՛չ, ես չեմ անհանգստանում: Կարծում եմ՝ մարդիկ ոտքի կկանգնեն, եթե դա տեղի ունենա»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ դաշնային դատախազությունն առաջին անգամ գործող նախագահին հանցագործության մեղսակից է կոչել: Մայքլ Քոենի գործով մեղադրական փաստաթղթերում պնդում կա, որ 2016թ. նախագահական ընտրարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը հանձնարարել է լռության դիմաց վճարել երկու կանանց, որոնց հետ արտամուսնական կապի մեջ է եղել: