Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Այո, կարող եմ հաստատել այդ ամսաթիվը։ Իսկապես, նոյեմբերի 10-11-ին ռուսական պատվիրակությունը կժամանի Աբու Դաբի, կմասնակցի եռակողմ բանակցություններին»,– ասել է նա լրագրողների հետ զրույցում՝ ի պատասխան համապատասխան տեղեկությունը հաստատելու խնդրանքին։

Կրեմլի ներկայացուցչին նաև հարցրել են՝ արդյոք Ռուսաստանի նախագահը նախատեսում է հանդիպել պատվիրակության անդամների հետ՝ նախքան նրանց մեկնելը Աբու Դաբի։

«Առայժմ չեմ կարող ձեզ  ասել, հստակ ծրագրեր դեռ չկան։ Սակայն, ընդհանուր առմամբ, ռուսական պատվիրակության գրեթե բոլոր անդամները պարբերաբար նախագահին զեկուցում են ընթացիկ հարցերի շուրջ և պետության ղեկավարից համապատասխան հրահանգներ ստանում»,-պատասխանել է Պեսկովը։

Նա նաև հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը  Աբու Դաբիում եռակողմ բանակցություններում կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Ինչ վերաբերում է ռուսական կողմի գլխավոր բանակցողին այդ գործընթացում, հիշեցնեմ նախագահի հայտարարությունը՝ այն շարունակում է մնալ իմ գործընկեր Մեդինսկին»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-11-ին՝ Աբու Դաբիում։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի