«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում պատգամավոր Էդգար Ղազարյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցի միջև քննարկում ծավալվեց վարչապետի աշխատակազմի ծախսերի, «Վարչաբենդ»-ի, հեծանվավազքի և Կոնդի ամառանոցային տնտեսության պահպանման վերաբերյալ։

Ղազարյանը հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հիմնադրված «Վարչաբենդ»-ի միջոցառումների համար գումար հատկացվել է վարչապետի աշխատակազմի բյուջեից։

Պատգամավորը հարց բարձրացրեց նաև Կոնդի ամառանոցային տնտեսության պահպանման ծախսերի վերաբերյալ․ «Կասե՞ք՝ Կոնդի ամառանոցային տնտեսության վրա տարեկան ինչքա՞ն գումար է ծախսվում… որպեսզի մենք իմանանք, թե ինչ արժի վարչապետի մեկ օրվա կյանքը Հայաստանի քաղաքացիների վրա»։

Ղազարյանն անդրադարձավ նաև վարչապետի մասնակցությամբ հեծանվային միջոցառումների ծախսերին՝ նշելով, որ Սևանում երկօրյա հեծանվարշավի ընթացքում միայն սննդի համար, իր տեղեկություններով, ծախսվել է մոտ 5 միլիոն դրամ։

«30 մարդը երկու օրում 5 միլիոնի ի՞նչ է կերել»,- հարցրեց Ղազարյանը։

Պատասխանելով հարցերին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ ոչ «Վարչաբենդի», ոչ էլ հեծանվավազքի համար վարչապետի աշխատակազմից պետական միջոցներ չեն հատկացվել։

Նա նաև ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ընդհանուր ծախսերի ծավալը՝ նշելով, որ այն կազմում է շուրջ 5 միլիարդ դրամ։

«Վարչապետի աշխատակազմի կոնկրետ հենց աշխատակազմի ծախսերի մասին, որոնք ենթադրում են գրիչի ձեռքբերումից մինչև հիմնանորոգումներ, վերանորոգումներ, աշխատավարձեր, ներկայացուցչական ծախսեր, գործուղումներ… այդ բոլոր ծախսերի համար նախատեսված է շուրջ 5 միլիարդ դրամ»,- ասաց Մակունցը։

Նրա խոսքով՝ առանձին ծախսերի վերաբերյալ մանրամասն բացվածքներ պահանջող հարցերին վարչապետի աշխատակազմը պատրաստ է պատասխանել գրավոր հարցումների միջոցով։ Մակունցը նաև նշեց, որ օգոստոսի 2-ից ի վեր աշխատակազմը ստացել է 23 պատգամավորական հարցում և դրանց պատասխանել է առանց սահմանված ժամկետների խախտման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան