Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
Բոլորը

Ռուսական և ուկրաինական զորքերը մարտական գործողություններ են իրականացնում ոչ միայն ցամաքում և օդում, այլև ստորգետնյա գազատար խողովակներում։ Անօդաչու թռչող սարքերի հարվածներից խուսափելու և հակառակորդի թիկունք ներթափանցելու նպատակով երկու կողմերն էլ սկսել են օգտագործել նախկինում գազի տեղափոխման համար ծառայած խողովակաշարերի ցանցը։

The Atlantic-ի և The New York Times-ի հրապարակումների հիման վրա Meduza-ն անդրադարձել է պատերազմի այս նոր մարտավարությանը։

Խողովակաշարերն անցնում են մարտական գործողությունների գոտու տակով, իսկ դրանց որոշ հատվածներով զինվորականները կարող են տեղաշարժվել՝ չհայտնվելով անօդաչու թռչող սարքերի դիտարկման և հարվածների գոտում։

Ուկրաինայի ազգային գվարդիայի «Խարտիա» 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Իգոր Օբոլենսկու խոսքով՝ խոցման գոտին օրեցօր ընդլայնվում և ավելի վտանգավոր է դառնում, ինչի պայմաններում գետնի տակ տեղաշարժվելը կարևոր մարտավարական հնարավորություն է։

Ռուսական զորքերը խողովակաշարերն օգտագործել են դեռևս 2025 թվականի մարտին՝ Կուրսկի մարզի Սուջա քաղաքի համար մղվող մարտերի ընթացքում։ Հարյուրից մինչև մի քանի հարյուր զինվորականներ Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ գազատարի հատվածով մի քանի կիլոմետր անցել և դուրս են եկել ուկրաինական ուժերի թիկունք։ Հետագայում նման մարտավարություն կիրառվել է նաև Ուկրաինայի տարածքում, այդ թվում՝ Դոնեցկի մարզի Պոկրովսկի և Խարկովի մարզի Կուպյանսկի ուղղություններում։

Ըստ հրապարակման՝ խողովակաշարերի ցանցը ներառում է առնվազն 57 պողպատե խողովակ, որոնց մեծ մասի տրամագիծը մեկից երկու մետր է։ Դրանք տասնամյակներ շարունակ օգտագործվել են Սիբիրից Ուկրաինա և Եվրոպայի այլ երկրներ գազ տեղափոխելու համար։ Ուկրաինան գազի տարանցումը դադարեցրել է 2025 թվականի սկզբին։

Ստորգետնյա մարտերը զինվորականների համար ծայրահեղ ծանր պայմաններ են ստեղծում։ Թունելներում քիմիական նյութերի սուր հոտ է, պայթյունների հետևանքով դժվարանում է շնչելը, իսկ մետաղական խողովակների ներսում կրակոցներն ու նռնակների պայթյունները լրացուցիչ վտանգ են ներկայացնում։ Զինվորականները ստիպված են օգտագործել հակագազեր և թթվածնի բալոններ։

Օբոլենսկու խոսքով՝ հոկտեմբերին «Խարտիա» կորպուսը «Վելես» գործողության շրջանակում Ուկրաինայի հյուսիսարևելյան հատվածում վերականգնել է խողովակաշարերի շուրջ 14 կիլոմետրի նկատմամբ վերահսկողությունը։ Նա դա բնութագրել է որպես նման պայմաններում իրականացված առաջին հաջող հակահարձակում՝ միաժամանակ նշելով, որ խողովակաշարերի ցանցն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու համար դեռ բազմաթիվ գործողություններ են անհրաժեշտ։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի