Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 21-27-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 21-ին և 24-ին,
◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 21-ին և 22-ին,
◾️ Շենգավիթում և Նոր Նորքում ՝ չեն գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 22-ին,
◾️ Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում՝ չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

