Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց 20-ամյա ամերիկացի Բո Բասեթի հետ ու պարտվեց 1:9 հաշվով:

27-ամյա Թևանյանը գոտեմարտում էր վիրակապված ձեռքով, քանի որ ճկույթի կոտրվածք էր ստացել կիսաեզրափակիչի գոտեմարտում:

Եվրոպայի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, ԱԱ-ի երրորդ մրցանակակիր Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից և 9:6 հաշվով հաղթել Մոնղոլիան ներկայացնող Զենեմեդեր Բյամբասուրենին: Երկրորդ գոտեմարտում հայ ըմբիշը 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել ղազախ Օսիմժան Դաստանբեկից, իսկ քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով պարտության էր մատնել Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, իրանցի Ռահման Ամուզադին:

Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցել էր Բուլղարիան ներկայացնող դաղստանցի ըմբիշ Շամիլ Մամեդովի հետ ու ծանր պայքարում հաղթել 2:1 հաշվով:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հոկտեմբերի 30-ին պայքարի մեջ էին մտել նաև Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ), որոնք պարտություն են կրել 1/8 եզրափակիչում ու դուրս մնացել պայքարից։

Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ) կմեկնարկեն հոկտեմբերի 31-ին:

Դավիթ Եղիազարյան