Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել

Լուրեր

30.10.2026 | 15:10
Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով ինքնաբացարկ հայտնած Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացվել Արդարադատության նախարարության կողմից։

Գերատեսչությունն այս պահին զերծ է մնում միջնորդության մասով մանրամասներ հայտնելուց. «ՀՀ Դատական օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը, հետևաբար, նման տեղեկատվություն տրամադրելը հակասում է դատական իշխանության հեղինակության պաշտպանության նպատակին»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսները նստեցին ամբաստանյալի աթոռին ընդամենը 20 րոպե․ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց, պատճառաբանեց՝ Արա Զոհրաբյանը, որը հոգևորականների շահերն է պաշտպանում, ժամանակին իրեն փաստաբանի արտոնագիր է տվել։

Երեք օր անց գործը մակագրվեց նույն մարզի դատավոր Սերժ Ռուշանյանին, սակայն նա էլ չսկսեց գործի քննությունը և այն ուղարկեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան, պատճառաբանելով՝ պարզ չէ ենթադրյալ հանցանքի կատարման վայրը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում էլ գործը մակագրվեց Վահագն Մելիքյանին, հենց այս դատավորն էլ գործն ուղարկեց Վճռաբեկ դատարան։ Չորս օր անց քրեական պալատը որոշումը հրապարակեց՝ վարույթն ընդդատյա է հենց այդ դատարանին։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին՝ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից 3 օր առաջ բարձրաստիճան հոգևորականներին մեղադրանք առաջադրվեց և Հայաստանից նրանց ելքն արգելվեց։ Ըստ մեղադրանքի՝ նրանք խոչընդոտել են Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը։ Սարոյանն իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը վիճարկել էր դատարանում՝ միաժամանակ ներկայացնելով նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն, որով խնդրել է մինչև վերջնական դատական ակտ կայացնելը իրեն վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը։ Հոգևորականը, սակայն, ոչ միայն չէր վերականգնվել պաշտոնում, այլև կարգալույծ էր հռչակվել, իսկ Գարեգին Բ-ի որոշմամբ թեմի առաջնորդ էր նշանակվել մեկ այլ հոգևորական։ Ամբողջ մեղադրանքը կառուցված է հենց այս միջադեպի շուրջ։

Ռոզա Վարդանյան