Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Հոկտեմբերի 28-ին COP17-ի շրջանակում անցկացված «Բնություն և խաղաղություն» խորագրով միջոցառմանը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման հեռանկարներին։ Նա նշել է, որ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո տարածաշրջանում պատմական հնարավորություն է ստեղծվել հարևան երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։ Աբիսողոմոնյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում կայուն զարգացման և փոխշահավետ համագործակցության համար, սակայն փոխադարձ վստահության ձևավորումը հետևողական աշխատանք է պահանջում։

ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Հոկտեմբերի 28-ին` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բնություն և խաղաղություն. բնության դերը հակամարտությունների կանխարգելման և հետհակամարտային իրավիճակներում սոցիալական համախմբվածության ամրապնդման գործում» խորագրով միջոցառմանը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման, կայուն զարգացման և հասարակությունների դիմակայունության բարձրացման գործում՝ նշելով, որ շրջակա միջավայրի վատթարացումը, կլիմայի փոփոխությունը և բնական ռեսուրսների նկատմամբ աճող ճնշումը կարող են խորացնել առկա մարտահրավերներն ու լարվածությունը, հատկապես` հակամարտություններից տուժած տարածաշրջաններում։

Անդրադառնալով Հարավային Կովկասում զարգացումներին` ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո տարածաշրջանում առկա է պատմական հնարավորություն՝ ամրապնդելու հաստատված խաղաղությունը և նոր հիմքեր ձևավորելու հարևան երկրների միջև հարաբերությունների համար։ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման և փոխշահավետ համագործակցության համար՝ միաժամանակ նշելով, որ փոխադարձ վստահության ձևավորումը պահանջում է հետևողական աշխատանք:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև COP17-ի շրջանակներում ՀՀ նախագահության չորս նախաձեռնություններին` ընդգծելով դրանց նշանակությունը միջազգային համագործակցության ամրապնդման, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության գործնական ու տեխնիկական աջակցության ընդլայնման գործում։