Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ազգային ժողովում պատգամավոր Ծովինար Վարդանյանը բարձրացրեց օնլայն տաքսի ծառայությունների ոլորտում առկա խնդիրները՝ մասնավորապես անդրադառնալով «Յանդեքս» ընկերության գերիշխող դիրքին, միջնորդավճարների բարձրացմանը և վարորդների ու ուղևորների ռեյտինգավորման համակարգին։

Վարդանյանն ասաց, որ վարորդները հաճախ բավարար չափով պաշտպանված չեն գերիշխող դիրք ունեցող ընկերությունների որոշումներից։ Նրա խոսքով՝ «Յանդեքսը» շուկայում ունի գերիշխող դիրք, ինչի հետևանքով բազմաթիվ վարորդներ ստիպված են օգտվել հենց այդ հարթակից, իսկ միջնորդավճարների կամայական բարձրացումը նրանց համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։

Պատգամավորը հիշեցրեց նաև «Յանդեքսի»՝ հայկական շուկա մուտք գործելու շրջանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը շուկա էր մտել դեմպինգային քաղաքականությամբ՝ նվազեցնելով օնլայն տաքսիների գները, ինչից հետո մյուս տաքսի ծառայությունների համար դժվարացել էր հաճախորդների վերականգնումը։

Վարդանյանի հարցերին պատասխանող Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Շուշան Սարգսյանն անդրադարձավ նաև վարորդների և ուղևորների գնահատման համակարգին։ Նա ասաց, որ առաջարկ է ներկայացվել փոփոխել ռեյտինգավորման մեխանիզմը։

Սարգսյանի խոսքով՝ եթե որևէ ուղևոր մշտապես ցածր գնահատականներ է տալիս վարորդներին, ապա այդ գնահատականները չպետք է հաշվի առնվեն վարորդի ընդհանուր ռեյտինգի և նրա նկատմամբ հետագա գնագոյացման կամ այլ որոշումների կայացման ժամանակ։

Շուշան Սարգսյանը նաև ասաց, որ հանձնաժողովը վերահսկում է գերիշխող դիրք ունեցող հարթակների գնային քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ միջնորդավճարների անհիմն բարձրացման կամ նվազեցման հնարավոր դեպքերը ենթակա են հանձնաժողովի ուսումնասիրությանը՝ մրցակցության պաշտպանության օրենսդրության պահանջների շրջանակում։

Ելույթի ավարտին Ծովինար Վարդանյանն առաջարկեց բարձրացված հարցերը ձևակերպել նաև գրավոր և առաջիկայում քննարկում կազմակերպել Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում՝ հնարավոր լուծումները քննարկելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան