Դեկտեմբերի 9-ին ականատես եղանք Հայաստանի պատմության ամենալեգիտիմ ընտրություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում պարտված ոչ մի ուժ չի վիճարկում քվեարկության արդյունքները: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ դեկտեմբերի 9-ին ականատես եղանք Հայաստանի պատմության ամենալեգիտիմ և օրենքներին համապատասխան ընտրություններին: «Կարելի է ուղղակի ուրախանալ, որ մեր երկրում տեղի ունեցան ազատ և արդար ընտրություններ: Չկային ավելորդ ճնշումներ, ավելորդ հետապնդումներ, ազդեցություններ, ինչը եղել է միշտ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Հարությունյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով էլ՝ ազատ և արդար ընտրությունների անցկացումը նախ այսօրվա իշխանության մոտեցումների արդյունքն է: «Ակնհայտ էր, որ այդ քաղաքական ուժը չէր ցանկանում ֆինանսական լծակ օգտագործել, թեև նախընտրական հիմնադրամից տեսանք, որ այդ հնարավորություններն ունեին»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

Նրա գնահատմամբ՝ իդեալական ընտրություններ ունենալու միակ խոչընդոտը տարածքային ցուցակների առկայությունն էր: Ռեյտինգային համակարգը որոշ չափով բերել է վարչական ռեսուրսի կիրառման և տեղերում ազդեցիկ մարդկանց դերերի բարձրացման: «Բոլոր այն մարդիկ, որոնք 2017 թվականի ընտրությունների համար փողեր էին ծախսում, պատրաստ էին աջակցել «Իմ քայլը» դաշինքին, բայց, փաստորեն, իրենց ծառայություններից հրաժարվեցին: Թեև ակնհայտ է, որ երբ ունես ռեյտինգային համակարգ, տեղերում այդ մարդիկ իրենց նախաձեռնությամբ իրենց գործն անելու են: Այդ առումով, կարծում եմ, «Իմ քայլը» որոշակի աջակցություն ստացավ «տասովշիկ» կոչվող մարդկանց կողմից, բայց այդ պատվերը չկար, իրենք իրենց նախաձեռնությամբ էին գործում»,- հավելեց Բորիս Նավասարդյանը:

Իշխանության քաղաքական կամքից բացի՝ ընտրակեղծարարների ձեռքը բռնող գործոն էին կեղծիքների համար սահմանված պատիժները. որևէ եղանակով ընտրությունների արդյունքները կեղծողին սպառնում է 3-ից 8 տարվա ազատազրկում, ընտրակաշառք տվողին կամ առաջարկողին էլ՝ 2-ից 6 տարվա ազատազրկում: Երևանի մամուլի ակումբի նախագահի կարծիքով՝ իրավապահներն ու ուժային կառույցներն այս անգամ իրենց աշխատանքը լիարժեք կատարեցին:

«Բոլոր իրավապահ մարմիններն ու ուժային կառույցներն իրենց աշխատանքը կատարեցին: Նախկինում ասում էին՝ եթե տեսնում եք սխալ բան է, փախեք, որ չխանգարեք գործընթացներին: Այսօր լրիվ այլ պատկեր ունենք։ Օրվա ընթացքում գտնվելով 3 ընտրատեղամասում՝ տեսա, որ երբ այնտեղ ավտոմեքենա էր կանգնում, անմիջապես զգուշացնում էին՝ հեռացե՛ք, մի՛ կուտակվեք»,- ասաց նա:

Այդուհանդերձ, որոշ հարցերում Հայաստանը հետ է մնում միջազգային ստանդարտներից: Պայմաններ չէին ստեղծվել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքն ընտրատեղամասեր ապահովելու համար: «Կամավորների մոբիլիզացիայի միջոցով կարելի էր դա ապահովել։ Ընտրատարածքների 48 տոկոսը նախատեսված չէր ընտրություններին այդ մարդկանց մասնակցությունն ապահովելու համար: Դա բոլորովին չի ոգևորում: Եվ հավասար հնարավորությունների, խտրականության բացառման առումով խնդիրներ կան»,- նկատում է պարոն Նավասարդյանը։

7-րդ գումարման խորհրդարանում չեն լինի «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Հայաստանի ժողովրդական» կուսակցությունները։ Վարդան Հարությունյանի կարծիքով՝ ներխորհրդարանական քաղաքական կյանքը կորցնում է վառ գույները, և դրա պատճառն Ընտրական օրենսգրքում առաջարկված փոփոխությունները չընդունելն է։ «Հայաստանյան քաղաքական դաշտում գործող ազդեցիկ և լուրջ քաղաքական ուժերը չկարողացան մասնակցել այս ընտրություններին՝ պատճառաբանելով ԸՕ-ի թերի լինելը։ Կուսակցություններ, որոնք տարիներ շարունակ Հայաստանում առանցքային դերակատարում են ունեցել, կուսակցություններ, որոնք առաջնորդել են ընդդիմադիր շարժումը: Պետք է ԸՕ-ն փոխվեր, հետո նոր տեղի ունենային այս ընտրությունները, բայց դա բոլորովին չի ստվերում ընտրությունների՝ ազատ լինելը»,- եզրափակում է Վարդան Հարությունյանը։

Իսկ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ առանց ընտրախախտումների ընտրություններ անցկացնելը Հայաստանում կդառնա մշակույթ, եթե 5 տարի անց, հասարակական պահանջի դեպքում, իշխանությունը հեռանա։ «Թեև կարծում եմ՝ իշխանությունն այնպիսի քաղցր բան է, որ կարող է գայթակղիչ լինել: Սակայն այստեղ կարևորն այն է, որ եթե մեր հասարակության համար այն հանդուրժելի չլինի, ոչ մեկը փորձ չի անի գնալ հասարակության այդ տրամադրվածության դեմ»,- հավելում է Բորիս Նավասարդյանը:

 

Ռոբերտ Անանյան