Վարույթ է ընդունվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով՝ 2009-2018թթ. ընթացքում առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամ անհարկի փոփոխելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման ու կապալի պայմանագրերը, դրանցում ներառելով անարդյունավետ և չհիմնավորված աշխատանքներ, իրավասու անձանց կողմից կատարման են ընդունվել ակնհայտ թերություններով կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթեր։ Բացի այդ, անհիմն, առանց վնասները գանձելու՝ համաձայնել են երկարաձգել շինարարության և խորհրդատվական ծառայությունների մատուցման ժամկետները, առանձին դեպքերում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերում ծառայությունների գինը սահմանելով իրավական ակտերով հաստատված առավելագույն չափից կրկնակի անգամ ավելի՝ նշված պայմանագրի գնի և բովանդակության մեջ հետագայում անհարկի և անհիմն փոփոխություններ կատարելով բարձրացրել են գները, իսկ մատուցվող ծառայություններում՝ ընդգրկել ոչ անհրաժեշտ և կրկնվող աշխատանքներ, ինչի արդյունքում խորհրդատվական ընկերություններին վճարվել են սահմանվածից ավելի գումարներ:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ միջոցներ չեն ձեռնարկվել՝ շինանյութի, մասնավորապես՝ ցեմենտի բաղադրության, որակի չափորոշիչների ու նորմատիվների պահպանման, ինչպես նաև՝ աշխատանքների կատարման նկատմամբ ընթացիկ ամենօրյա հսկողության իրականացումն ապահովելու ուղղությամբ, և կապալի պայմանագրի փոփոխությունների համաձայնագրում շինաշխատանքների, բետոնի ծածկույթի ակնհայտ թերություններն արձանագրելով հանդերձ՝ շահագործման է ընդունվել  Տրանշ 1-ի համար Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ հատվածները։

Ծրագրի անարդյունավետ կառավարումը թաքցնելու նպատակով որոշ պաշտոնատար անձինք պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով խախտվել են նախատեսված ժամկետները, և շուրջ 9-ը տարի չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակները՝ Հայաստանի հարավն անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելը, որի արդյունքում պետությանը պատճառվել է 23.553.817.000 ՀՀ դրամի վնաս:

Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե և սեպտեմբերի 6-ին այն  ընդունվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: