Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իսպանիայի Տոլեդո նահանգում՝ Ուրդա քաղաքի մերձակայքում, հոկտեմբերի 28-ի առավոտյան բախվել են երկու արագընթաց գնացքներ։ Այս մասին հայտնել է իսպանական պետական Adif ընկերությունը, որը կառավարում է երկրի երկաթուղիները, փոխանցում է Current time-ը։

Միջադեպի մասնակից են դարձել Renfe և Iryo ընկերությունների գնացքները, որոնք երթևեկում էին Մադրիդ-Սևիլիա երթուղով։ Իսպանիայի Տրանսպորտի նախարարության նախնական տվյալներով՝ Renfe-ի գնացքը բախվել է Iryo-ի գնացքի հետևի մասին, ինչի հետևանքով վերջինի երկու վագոն դուրս է եկել ռելսերից, հայտնում է El País-ը։

Գնացքի հետևի վագոններից մեկի (չի նշվում, թե կոնկրետ որ գնացքի) ուղևորը լրագրողներին պատմել է, որ ուղևորության մեկնարկից շուրջ 40 րոպե անց ուժեղ հարված է զգացել։

Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի կառավարության մամուլի քարտուղար Էսթեր Պադիլյան հայտնել է, որ զոհվել է առնվազն 10 մարդ։ ABC-ի և El Español-ի հաղորդմամբ՝ զոհերի թիվը հասել է 46-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Մադրիդ-Անդալուսիա արագընթաց երկաթուղային գծով գնացքների երթևեկությունը դադարեցվել է։

Սա Իսպանիայում արագընթաց գնացքների մասնակցությամբ առաջին վթարը չէ։ 2026 թվականի հունվարի 18-ի երեկոյան Մալագայից Մադրիդ ուղևորվող Iryo ընկերության գնացքը դուրս էր եկել ռելսերից Ադամուս քաղաքի մերձակայքում։ Դրա վերջին վագոնները՝ վեցերորդից մինչև ութերորդը, շրջվել էին հարևան երկաթուղային գծի վրա, որով ընթանում էր Մադրիդից Ուելվա ուղևորվող Renfe ընկերության գնացքը։ Վթարի հետևանքով զոհվել էր 46 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի