18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ 17-ամյա երիտասարդին դանակահարելու համար

Լուրեր

04.09.2026 | 16:46
Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի. դատարանը որոշեց կալանավորումը երկարաձգել
04.09.2026 | 16:44
«Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել Շերիֆ մականունով հայտնի Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ
04.09.2026 | 16:41
Վահագն Խաչատուրյանը Պրահայում շնորհակալություն է հայտնել 1988-ի երկրաշարժից հետո Հայաստանին աջակցած չեխ փրկարարներին
04.09.2026 | 16:29
Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
04.09.2026 | 16:20
Գագիկ Ծառուկյանը կմնա՞ կալանքի տակ․ դատարանը հրապարակում է որոշումը․ ՈՒՂԻՂ
04.09.2026 | 16:18
Ֆոլկլենդների շուրջ լարվածությունը նոր փուլում է․ Արգենտինան բազա է կառուցում, Լոնդոնը հակադարձում է
04.09.2026 | 16:07
Երկու դատախազ տույժի է ենթարկվել՝ քրեական հետապնդումներ չհարուցելու և հսկողությունը պատշաճ չիրականացնելու համար
04.09.2026 | 15:55
«Իսպանիան ավերված երկիր է»․ Թրամփը կրկին կոշտացրել է հռետորաբանությունը Մադրիդի հասցեին
04.09.2026 | 15:51
Մարալ Արթինը կխաղա Սաուդյան Արաբիայում
04.09.2026 | 15:45
Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 3 կազմակերպություն
04.09.2026 | 15:33
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծը կանգ է առել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ Bloomberg
04.09.2026 | 15:21
ՀՀ նախագահը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի հետ
04.09.2026 | 15:10
Շուրջ 230 մլն դրամի բռնագանձման պահանջ՝ նախկին փոխքաղաքապետից // Փաշինյանը խոսել է ջրի խնդիրների մասին․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 15:05
Ուիթքոֆն ու Քուշները կայցելեն Մոսկվա ու Կիև սեպտեմբերի 5-6-ը. ԶԼՄ-ներ
04.09.2026 | 14:53
Պետք է ջրի շուկան ազատականացվի. Փաշինյան
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան  քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 17-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 18-ամյա աղջկան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 17 ամյա բնակիչ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է 2018 թվականի դեկտեմբերի 03-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Ձորափի փողոցում գործող, Մանկական երկաթուղի տանող թունելում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ձեռնրակված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակչուհի՝ ծնված 2000 թվականին:

Նախնական քննությամբ պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ 18-ամյա աղջիկը դեպքի օրը 7 անձանց հետ, Մանկական Երկաթուղի տանող թունելի մեջ 17-ամյա երիտասարդի և վերջինիս 3 ընկերների հետ վիճաբանել է, որի արդյունքում առաջացած քաշքշուկի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 17-ամյա երիտասարդին՝ պատճառելով առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: