ԱՄՆ դեսպանությունը կազմակերպում է համաժողով արդարադատությունում կանանց դերի վերաբերյալ

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

Այսօր ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը բացման խոսքով հանդես եկավ արդարադատության համակարգում կանանց դերին նվիրված համաժողովում, որը կազմակերպվել է ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից: Համաժողովը նպատակ ունի դատավորների, փաստաբանների, քննիչների և իրավապահ աշխատակիցների մասնակցությամբ քննության առնել արդարադատության համակարգին առնչվող մշակութային խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները:

Համաժողովում իրավական ու իրավապահ ոլորտի ամերիկյան փորձագետները կներկայացնեն ամերիկյան արդարադատության համակարգում այս մարտահրավերների հաղթահարման իրենց փորձը: Մասնակիցները կփորձեն համատեղ մշակել նոր ռազմավարություններ ուղղված Հայաստանի արդարադատության համակարգում ղեկավար պաշտոններում կանանց թվի մեծացմանը և հիմնարար փոփոխությունների կատարմանը:

«Ուրախ եմ, որ այս այստեղ կանանց կողքին տեսնում եմ նաև տղամարդկանց, քանի որ մենք էլ ենք պատասխանատու հավասար ներկայացվածության համար: Կարծում եմ բոլորս կհամաձայնենք, որ արդարադատության համակարգի ղեկավար օղակներում կանանց թվի ավելացումը թույլ կտա համակարգում ապահովել հասարակության առավել ճշգրիտ արտացոլում: Սա նշանակում է, որ մարդիկ ավելի մոտ ու կապված կլինեն արդարադատության համակարգին և ավելի մեծ կլինի վստահությունը համակարգի նկատմամբ», – ասաց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

Համաժողովը կշարունակվի մինչև ուրբաթ օրը: Միացյալ Նահանգներից համաժողովին մասնակցում են ոլորտային չորս փորձագետներ. Քենթուկի նահանգի Լուիսվիլի համալսարանի Հյուսիսային ոստիկանական ինստիտուտի տնօրեն Սինթիա Շեյնը, Նյու Յորք նահանգի Գլխավոր դատախազի տեղակալ Քրիստեն Բիտետոն, Իլինոյս նահանգի Քուք կոմսության հանրային պաշտպան Ամի Կամպանելին և Լուիզիանա նահանգի Օռլեան դատական տարածաշրջանի քաղաքացիական դատավոր Բեռնադետ Դ՛Սուոզան: