Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի չորս ներկայացուցիչներ, որոնք պարտություն են կրել:
Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) որակավորման փուլում 1:1 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովին, իսկ 1/8 եզրափակիչում 2:4 հաշվով սենսացիոն պարտություն է կրել ղազախ Մերեյ Մաուլիտխանովից:
Մալխաս Ամոյանը մրցավայր էր մեկնել աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում: Եթե Մերեյ Մաուլիտխանովը դուրս գա եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Նորայր Հախոյանը (55 կգ) մեկնարկել է 1/8 եզրափակիչից, որտեղ 1:2 հաշվով պարտվել է աշխարհի գործող չեմպիոն, վրացի Վախթանգ Լոլուային:
Սուրեն Աղաջանյանը (60 կգ) որակավորման փուլում 9:6 հաշվով ուժեղ է գտնվել վրացի Դիմիտրի Խաչիձեից, իսկ 1/8 եզրափակիչում 4:12 հաշվով պարտվել է ճապոնացի Կոտո Գոմիին:
Սամվել Գրիգորյանը (82 կգ) որակավորման փուլում 1:2 հաշվով պարտություն է կրել Ռուսաստանի ներկայացուցիչ Համզատ Գաջիևից:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել ամբողջական կազմով՝ 10 մասնակցով: Հոկտեմբերի 25-ին պայքարի մեջ կմտնեն Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), իսկ հոկտեմբերի 26-ին՝ Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ):
Դավիթ Եղիազարյան

