Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սաուդյան Արաբիայի առաջնության 11-րդ տուրում «Ալ Ահլին» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ալ Խալիջի» նկատմամբ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը խաղադաշտ է դուրս եկել դաշտի տերերի մեկնարկային կազմում ու 11-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել անգլիացի հարձակվող Այվան Թոնիին: Հայ կիսապաշտպանը փոխարինվել է 66-րդ րոպեին:
«Ալ Ահլին» 21 միավորով 5-րդ տեղում է: Ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 10 խաղի ,դարձել դարձել է 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
Դավիթ Եղիազարյան
YEAH, OF COURSE IVAN TONEY SCORES! AND FYI, IT’S NOT EVEN A PENALTY! ⚽️ https://t.co/7yrvSno04e
— All About SPL 🔔 🇸🇦 (@Saudifutbol) October 23, 2026

