Դնեպրոպետրովսկի և Սումիի վրա ռուսական հարձակումների հետևանքով չորս մարդ է տուժել

Լուրեր

23.10.2026 | 14:01
Սերբիայում ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր ուսանողական շարժման շուրջ 150 հազար աջակիցներ հանրահավաք են անցկացրել Բելգրադում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 13:53
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
23.10.2026 | 13:45
«Անկախ դիտորդը» պահանջում է մանրամասն քննել Factor TV-ի՝ Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի մրցույթի վերաբերյալ հրապարակումը
23.10.2026 | 13:39
ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու դիմաց․ The Economist
23.10.2026 | 13:31
Երևանում հայտնաբերվել է սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող երկու երիտասարդ
23.10.2026 | 13:22
Կարեն Խաչանովը՝ 5 մատչբոլ հաղթահարելու մասին. «Պարզապես խոսքեր չունեմ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 13:10
Թրամփի փեսային Ադրբեջանի բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ Vanity Fair-ի հրապարակումը Քուշների ֆինանսական գործարքների մասին
23.10.2026 | 13:04
ԽԱՊԿ զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 13:01
Նիկոլո Բարելա. «Մխիթարյանը լավ գինու պես է»
23.10.2026 | 12:54
Երևանում ավտոբուս է կողաշրջվել․ 11 մարդ տուժել է
23.10.2026 | 12:43
Եղվարդում ավտոմեքենան վնասել է գազատարը․ մի շարք փողոցներում գազամատակարարումը դադարեցվել է
23.10.2026 | 12:34
Ադրբեջանում պահվող հայ գերիները կարող են ֆրանսիական Նիսի պատվավոր քաղաքացու կոչում ստանալ
23.10.2026 | 12:25
ՀՖՖ. Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները
23.10.2026 | 12:14
Դնեպրոպետրովսկի և Սումիի վրա ռուսական հարձակումների հետևանքով չորս մարդ է տուժել
23.10.2026 | 12:03
«Մենք պատրաստ ենք». Նարեկ Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու տարբերակին
Բոլորը

Հոկտեմբերի լույս 23-ի գիշերը Ռուսաստանը շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինային, գրում է Current time-ը։

Դնեպրոպետրովսկի մարզի չորս շրջաններ անօդաչու թռչող սարքերի  հարձակման են ենթարկվել շուրջ 20 անգամ, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Նրա տվյալներով՝ տուժել է երկու անձ․ 44-ամյա տղամարդ՝ Նիկոպոլի շրջանում և 26-ամյա կին՝ Սինելնիկովոյի շրջանում։ Դնեպրում վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածք, իսկ Պավլոգրադում՝ վարչական շենք ու մասնավոր տուն։

Խարկովում անօդաչու թռչող սարքը հարվածել է Սլոբոդսկի շրջանին։ Հրդեհ է բռնկվել տնտեսական շինությունում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Ռուսաստանը նաև զանգվածային հարված է հասցրել Սումիին՝ անօդաչու թռչող սարքերով։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի տվյալներով՝ տուժել է երկու մարդ։ Կովպակովսկի շրջանում վնասվել են նաև բնակելի շենքեր։

Պոլտավայում հարձակման է ենթարկվել երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտ։ Հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Օդեսայի մարզում Ռուսաստանը հարվածել է տարածաշրջանի հարավում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Չորս շենք մասամբ ավերվել է չգործող հանգստյան բազայի տարածքում։ Հարձակման է ենթարկվել նաև «ԴՏԷԿ Օդեսայի էլեկտրացանցեր» ընկերության էներգետիկ օբյեկտը, հայտնել է մարզային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Հաղորդվում է, որ Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել ջերմաէլեկտրակայաններից մեկին։ Կայանը դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, սարքավորումները զգալի վնասներ են կրել։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ երկիրը գիշերը ենթարկվել է 176 անօդաչու թռչող սարքերի հարձակման։  Հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել 140 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի