Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը բարելավելու նպատակով հոկտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն։
Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունը՝ ստորև․
«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և կգործի տարհանիչը»:

