Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ուղերձ է հղել դեկտեմբերի 10-ի տոների առթիվ

Լուրեր

28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
Բոլորը

 

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ուղերձ է հղել մարդու իրավունքների միջազգային օրվա, ԱՀ անկախության հանրաքվեի 27-րդ և ԱՀ Սահմանադրության 12-րդ տարեդարձերի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

Սիրելի՛ հայրենակիցներ, խորհրդանշականորեն Արցախում կա երկու եռատոն՝ մայիսի 9-ը և դեկտեմբերի 10-ը: Եթե առաջինը նվիրված է ռազմական հաղթանակներին (Հայրենական պատերազմի հաղթանակ, Շուշիի ազատագրում և ՊԲ հիմնում), ապա երկրորդը՝ իրավական հաղթանակներին (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունում, ԱՀ անկախության հանրաքվեի անցկացում և ԱՀ Սահմանադրության ընդունում): Ուստի, շնորհավոր բոլորիս եռատոնը, թո՛ղ հաղթանակները հայության կյանքից անպակաս լինեն: Կիսատ կլինեին մեր ռազմական փառահեղ հաղթանակները, եթե մեզ չհաջողվեր այլ ոլորտներում ևս հաղթանակներ կռել: Ռազմի դաշտում մեր հայրերի և եղբայրների թափած արյունը նպատակ ուներ սեփական հայրենիքում կերտել արժանապատիվ և ապահով կյանք բոլորիս համար, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրիս պարտքն է չմոռանալ իրենց պատգամը և անընդհատ բարձրացնել ու ամրացնել նրանց արյան վրա վեր խոյացող որմը: Մարդու իրավունքների պաշտպանության մշակույթը այդ արժանապատիվ ու ապահով կյանքի կարևորագույն հենասյուներից մեկն է, և պետության ու յուրաքանչյուր քաղաքացու պարտավորությունն է երաշխավորել մարդու իրավունքների հանդեպ համընդհանուր հարգանքը մեր հասարակության մեջ: Այդ ճանապարհին մեր լավագույն ուղենիշերից մեկը հենց Սահմանադրությունն է՝ որպես մարդու իրավունքների ու ազատությունների գլխավոր իրավական երաշխիք: Իսկ ես, որպես Մարդու իրավունքների պաշտպան, վերահաստատում եմ իմ հանձնառությունը հնարավորինս զորավիգ լինել մեր հայրենիքում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մշակույթի ապահովման գործին: Դա իմ և՛ մարդկային, և՛ քաղաքացիական, և՛ աշխատանքային պարտականությունն է… Եվս մեկ անգամ շնորհավոր բոլորիս եռատոնը. տևական բերկրանք, ամրություն ու արժանապատվություն յուրաքանչյուրիդ ընտանիքին: