Ծառուկյանի թիկնապահ Է․ Բաբայանի քվեների թիվը ցույց է տալիս, թե քաղաքական դաշտը դեռ որքան ապականված է․Մանե Թանդիլյան

Լուրեր

28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանի հետ

– Տիկին Թանդիլյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն Ազգային ժողովում կարո՞ղ է լինել արմատական ընդդիմություն, քննադատել ու հակակշռել կառավարությանը: Չէ՞ որ հայտարարում էիք, որ հեղափոխության աջակիցն եք և եղել եք կառավարության կազմում:

– Իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմություն լինելը չի նշանակում շարունակել կանգնած լինել հեղափոխական արժեքների կողքին: Մենք գործադրել ենք բոլոր ջանքերը, որ հեղափոխության արժեքներն ամրագրվեն: Եվ այն ցուցանիշը, որ ունեցել ենք ընտրություններին, ցույց է տալիս, որ քաղաքացիները գնահատել են գաղափարներն ու արժեքները:

– ԼՀԿ նախագահ էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե միակ պատճառը, որ դուք երկրորդ տեղում չեք, այն է, որ կառավարությունը չկարողացավ անցած 6-7 ամիսներին բիզնեսը տարանջատել քաղաքականությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությո՞ւնը զբաղեցրեց ձեր տեղը։

– Իրականում պետք է ներդրվեին այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն չէին տա բիզնեսին շարունակել մխրճված մնալ քաղաքականության մեջ: Նմանատիպ նախաձեռնությամբ ինքներս հանդես կգանք, որովհետև անհրաժեշտ է առողջացնել քաղաքական համակարգը։ Եթե համեմատեք այն ռեսուրսները, որոնք ծախսվել են այս ընտրությունների ժամանակ, կտեսնեք, որ բացարձակապես գործել է խոշոր բիզնեսմենի, սեփականատիրոջ գործոնը: Գագիկ Ծառուկյանի գործոնը հաշվի առնելով՝ ակնհայտ է դառնում, որ խոշոր բիզնեսմենը, հանդիսանալով քաղաքական ուժի ղեկավար, կարողանում է իր ռեսուրսներով ԱԺ տանել քաղաքական պատկերից զատ քաղաքական ուժ:

– Այս ընտրություններում ինչպե՞ս է օգտագործվել այդ ռեսուրսը:

– Եթե ուրիշ ոչինչ չասեմ, առնվազն խոշորագույն գործատուներից է, ունի ֆինանսական միջոցներ, որոնք ներդրել է իր կուսակցությունը ծաղկեցնելու գործում: ԿԸՀ-ն կհրապարակի տվյալները, և կտեսնեք, թե ինչպես է դա արտացոլվել: Հետևաբար՝ ինձ համար շարունակում է լինել շատ կարևոր նպատակ, որ բիզնեսը տարանջատվի քաղաքականությունից: Քաղաքական գործիչները պետք է պաշտպանեն բոլոր բիզնեսմենների շահերը, այլ ոչ թե մի բիզնեսմենի շահը:

– ԼՀԿ նախընտրական ցուցակից մեկ այլ պատգամավորի թեկնածու՝ Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ եթե Գագիկ Ծառուկյանի թիկնապահ Էդուարդ Բաբայանը ռեյտինգային ընտրակարգով չառաջադրվեր, ապա դուք երկրորդ տեղում կլինեիք: Փաստորեն, Գագիկ Ծառուկյանի թիկնապահն ավելի ուժե՞ղ գտնվեց Ձեր կուսակցությունից:

– Եթե տեսնեք, թե այդ անձը, որը հանդիսանում է ոչ քաղաքական կերպար, մարմնավորում է որոշակի գործառույթ, որքան ձայն է ստացել, կհասկանաք, թե որքանով է շարունակում քաղաքական դաշտն ապականված մնալ: Հետևաբար՝ մենք կհասկանանք, որ ՀՀԿ-ից ազատվելով՝ քաղաքական դաշտի առողջացման հարցը չի լուծվել։

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Արմինե Ավետյան