«Իմ Քայլի» և ՀՀԿ-ի մրցակցությունը «Ո՞վ է Պուտինի հետ ավելի մոտ» գծի մեջ էր․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Մենք» դաշինքի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում գնահատելով անցած ընտրությունները՝ ասաց, որ հանրությունը ձայն տվեց այն ուժերին, որոնք քարոզարշավի ողջ ընթացքում չքննադատեցին Նիկոլ Փաշինյանին, քանի որ համարեց, որ Փաշինյանին ձայն չտալու դեպքում պետք է ձայն տալ այն ուժերին, որոնք նրա իշխանությանը չեն հակադրվում։

«Հանրությունը քվե տվեց Նիկոլ Փաշինյանին, ով վաստակել էր ու պիտի հանրությունն այդ քվեն տար»,- ասաց Սարգսյանը՝ շարունակելով․ «Ես քննադատել եմ Նիկոլ Փաշինյանի արտաքին և տնտեսական քաղաքականությունը՝ համարելով, որ ԵՏՄ-ից ներդրումներ չեն կարող գալ․ էդտեղ պատժամիջոցներ են, էդտեղ չկան գումարներ։ Ես 100 տոկոս համոզված եմ, որ էն, ինչ որ ասել եմ, հիմնավոր է և ճիշտ»։

Արամ Սարգսյանը նաև համարում է, որ բացի իր ներկայացրած ուժից, որևէ մեկը տնտեսական զարգացման հայեցակարգ չի ներկայացրել։ Միևնույն ժամանակ Արամ Սարգսյանը անցած ընտրությունները համարում է անհամեմատելի ու «շատ-շատ առաջ» նախորդ բոլոր ընտրություններից։ Նա չի համարում, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն այսպիսով պատմության գիրկ են գնացել՝ հիշեցնելով անցած ապրիլի անկանխատեսելի քաաղաքական փոփոխությունները։

Միևնույն ժամանակ՝ Սարգսյանը հիշեցնում է, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի մասնակցությամբ խորհրդարանը ամբողջությամբ ռուսական կայսրության շահն է սպասարկում։ «Սեղմում էր էն կոճակը, ինչը Լավրովն էր ուզում։ Ցավոք սրտի, էս խորհրդարանում էլ էդ ուղղվածությունն ամենամեծն է։ Նույն ՔՊ-ն շարունակում է նույն արտաքին քաղաքական գիծը, ինչը ՀՀԿ-ն։ Ու իրենց մրցակցությունը՝ ով է Պուտինի հետ ավելի մոտ կամ ում ժամանակ է, որ Ռուսաստանի հետ ավելի մոտ հարաբերություններ կան, էս գծի մեջ է։ Մնացած 2-ն էլ, թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀ-ն էդ գծի մեջ են»,- նշեց Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ շատ կարճ ժամանակամիջոցում ապացուցվելու է, որ այն, ինչ իրենք ասում էին, իրական է։ Ինչ վերաբերում է նախընտրական օրերին Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը ու Սլեքսանդր Սարգսյանի որդու հայտնաբերմանը, Արամ Սարգսյանը կարծում է, որ դա որևէ կերպ չազդեց ՔՊ-ի քվեների վրա․ «Լինեին այդ որոշումները, թե ոչ, մարդիկ այդքան ձայն էին տալու»։

Խորհրդարանից դուրս մնացած Արամ Սարգսյանը շարունակելու է քննադատել Փաշինյանին: «Պատրաստվում եմ հնչեցնել իմ մոտեցումները՝ անկախ ամեն ինչից։ Ես էդ ամեն ինչն արել եմ իմ երկրի համար ու շարունակելու եմ անել»,- վստահեցրեց Սարգսյանը։

Մանրամասները դիտեք Արամ Սարգսյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան