ՀԿ-ի դիտորդը հայտարարում էր, որ ԲՀԿ-ից է. ինչո՞ւ էր Ծառուկյանը 11 հազար դիտորդ ներդրել ընտրություններին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
24.02.2026 | 21:14
Պեսկովը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողության» նպատակները դեռևս չեն իրականացվել
24.02.2026 | 21:00
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:49
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում
24.02.2026 | 20:33
Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
24.02.2026 | 20:32
3 օր, թե 4 տարի․ չոր փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:20
ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»
24.02.2026 | 20:19
Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
24.02.2026 | 20:10
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
24.02.2026 | 20:00
ՔՊ-ն և պրոռուսական ընդդիմությունը մրցում են՝ Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:45
«Իմ կյանքը լուրջ վտանգի տակ է «Վանաձոր»-ի բերդում»․ կալանավորն ահազանգում է՝ սպառնալիքներ է ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացրել 22 կազմակերպություն: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից:

Գրանցված դիտորդական կազմակերպությունների ցանկը ուսումնասիրելիս աչքի է ընկնում երկու դիտորդական կազմակերպություն, որոնք ունեին ամենաշատ դիտորդներ։ Այդ կազմակերպություններն են «Միացյալ առաջնորդների պալատը», որը ուներ 5411 դիտորդ և «Աբովյանի ուսանողական խորհուրդը», որն էլ դիտորդական առաքելություն էր իրականացնում 5406 դիտորդով:

Մեզ տեղեկություններ փոխանցեցին այն մասին, որ այս կազմակերպությունները իրականացնում են արհեստական դիտորդական առաքելություն, որի միակ նպատակը ընտրութունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շահերի սպասարկումն է:

Ի դեպ, երեկ 10/50 ընտրատեղամասում «Միացյալ առաջնորդների պալատի» դիտորդը հայտարարում էր, որ ինքը ներկայացնում է ԲՀԿ-ն: Մեկ այլ աղբյուրից էլ տեղեկացանք, որ այդ երկու կազմակերպությունների 10 հազարից ավելի դիտորդներին որպես աշխատավարձ վճարվել է 10 հազար ՀՀ դրամ, իսկ նպատակը եղել է այն, որ այդ անձանց միջոցով նրանց ընտանիքի անդամներին ևս ներգրավեն ԲՀԿ-ին քվե տալու գործընթացում:

Ի դեպ, «Հետքը» գրել էր, որ «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ն գրանցված է ՀՀ երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ խմբակցության քարտուղար Լիաննա Մանուկյանի բնակության հասցեում: Այս փաստը ևս ցույց է տալիս, որ այս կազմակերպությունը փոխկապակցված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Իսկ ահա «Աբովյանի ուսանողական խորհուրդի» ֆեյսբուքյան էջը ողողված է ԲՀԿ-ական պատգամավորության թեկնածուների քվեաթերթիկներով, ավելին՝ նույն քվեաթերթիկում ընդգծված են որոշ թեկնածուներ, որոնց որ առաջարկում է խորհուրդն ընտրել, իսկ ԲՀԿ-ական պատգամավորներն էլ ակտիվ լայքում են այդ հրապարակումները:

«Աբովյանի ուսանողական խորհուրդի» ֆեյսբուքյան էջում հրապարակված են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ևս փաստում են այս կազմակերպության և ԲՀԿ-ականների ջերմ կապերի մասին: Անգամ, նրանք միասին նախորդ ամիս զվարճացել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում:

Ուշագրավը նաև այն է, որ Աբովյանի ուսանողական խորհուրդը հատկապես «բարգավաճել է» ընտրություններից մեկ ամիս առաջ: Մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերի 6-ին խորհուրդը հայտարարություն է տարածել, որի համաձայն իրենց շարքերը համալրվել են և կոչ են անում շարունակել միանալ կազմակերպությանը:

«Այսօր (նոյեմբերի 6-ին, հեղ.) անց կացվեց Աբովյանի ուսանողական խորհրդի հերթական ժողովը։ Մենք սիրով և մեծ ջերմությամբ մեր շարքերն ընդգրկեցինք մեր նոր անդամներին։ Օր օրի շարունակվում է աճել մեր մեծ ընտանիքը։ Ընդունելությունը շարունակվում է, և մենք սիրով սպասում ենք բոլորիդ»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Աբովյանի ուսանողական խորհուրդի», «Միացյալ առաջնորդների պալատի» և ԲՀԿ-ականների ջերմ կապերի պատճառը հասկանալու նպատակով փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից և ԲՀԿ երիտասարդական միության նախագահ Վահե Էնֆիաջյանից: Սակայն Վահե Էնֆիաջյանը երկու օր շարունակ մեր զանգերին չպատասխանեց, իսկ Իվետա Տոնոյանն ասաց. «Ես պետք է ճշտեմ: Աբովյանի ուսանողական խորհրդի նախագահին ճանաչում եմ, գիտեմ, բայց էն մյուսը պետք է ճշտեմ»:

Մեր դիտարկմանը, որ դիտորդներից մեկը 10/50 ընտրատեղամասում մեզ հետ զրույցում ասել էր, որ ԲՀԿ-ն է ներկայացնում, Տոնոյանը մեկնաբանեց. «Կարող է կան երիտասարդներ, որ կուսակցությունում են: Ձեզ ավելի ուշ կզանգահարեմ»:

Մեզ հասած տեղեկությունների վերաբերյալ, որ այդ դիտորդական առաքելության միակ նպատակն այն է եղել, որ այդ մոտ 11 հազար դիտորդները քվեարկեին ԲՀԿ-ի օգտին, ինչպես նաև իրենց ընտանիքներին ներգրավեին այդ գործընթացում, Իվետա Տոնոյանը խոստացավ պարզաբանում տալ ավելի ուշ, սակայն, ավելի ուշ մեր զանգերին չպատասխանեց:

 

 

 

Հայկ Վարդանյան