Իգոր Դոդոնին նորից հեռացրել են Մոլդովայի նախագահի պաշտոնից

Լուրեր

13.10.2026 | 18:53
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
Բոլորը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին կրկին հեռացրել են պարտականությունների կատարումից: Համապատասխան որոշումն ընդունել է երկրի Սահմանադրական դատարանը, գրում է «Իզվեստիան»:

ՍԴ նախագահ Միխայ Պոալելունժը նշել է, որ Դոդոնին լիազորություններից զրկել են, քանի որ նա հրաժարվում է սատարել խորհրդարանի հաստատած օրինագծերը: Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Խոսքը հինգ օրենքների մասին է, որոնց թվում են նախկին հանրապետական մարզադաշտն ԱՄՆ դեսպանատուն կառուցելու նպատակով փոխանցելուն, մայիսի 9-ին Եվրոպայի օրը նշելուն վերաբերող օրենքներն ու հեռուստատեսային և ռադիոհեռարձակման մասին նոր օրենսգիրքը:

Իգոր Դոդոնը հայտարարել է, որ չի պատրաստվում ստորագրել ժողովրդի շահերին հակասող օրենքները:

Նշենք, որ Դոդոնն առաջին տարին չէ, որ դիմակայում է Անդրիան Կանդու գլխավորած կառավարությանը: Նրանց միջև հակամարտությունն առաջացել է Մոլդովայի արտաքին քաղաքականության վերաբերյալ տարբեր տեսակետների պատճառով: Դոդոնը պնդում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում, իսկ կառավարությունը, հակառակը, Արևմուտքի հետ մերձեցման հույս ունի:

Վերջին անգամ Իգոր Դոդոնին պաշտոնից ժամանակավորապես հեռացրել էին այս տարվա սեպտեմբերի 24-ին, քանի որ նա հրաժարվել էր վարչապետ Կանդուի առաջարկած երկու թեկնածուներին նախարարի պաշտոնում նշանակել: