ՄԱԿ-ը հաստատել է միգրացիայի մասին համաձայնագիրը. մի շարք երկրներ դեմ են դրան

Լուրեր

14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
Բոլորը

ՄԱԿ-ի միջկառավարական համաժողովը հաստատել է անվտանգ և օրինական միգրացիայի Գլոբալ դաշնագիրը: Այն ընդունվել է Մարաքեշում ավելի քան 150 պետություններից տարբեր մակարդակի պատվիրակությունների մասնակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Փաստաթուղթը, որի տեքստը մշակվել է ՄԱԿ-ի անդամ գրեթե պետությունների կողմից վեցամսյա քնննարկումների ընթացքում, իրավական առումով պարտավորեցնող չէ, այլ միայն այդ ոլորտում գլոբալ համագործակցության հնարավորություն է ստեղծում: Ակնկալվում է, որ դաշնագիրը կհաստատվի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում:

Փաստաթղթի համաձայն՝ խոսքը միգրանտների ուղարկող և ընդունող պետությունների միջև «միգրացիայի ոլորտում համագործակցության մեխանիզմների» մասին է: Սակայն նույնիսկ այս տեսքով այն բազմաթիվ վեճեր է առաջացնում: Փաստաթղթի հակառակորդները մտավախություն ունեն, որ դրա ընդունումը կհանգեցնին զարգացած երկրներ միգրանտների հոսքի աճին: Միաժամանակ, իրավապաշտպանները կարծում են, որ դաշնագրում հիշատակված միջոցները բավարար չեն միգրանտների իրավունքները պաշտպանելու համար:

Նշենք, որ Բելգիան, Բուլղարիան, Հունգարիան, Չեխիան, Սլովակիան, Իտալիան, Շվեյցարիան, Ավստրալիան և Իսրայելը որոշել են չմասնակցել համաժողովին, իսկ Դոնալդ Թրամփի վարչակազմը փաստաթղթի քննարկումներից հրաժարվել է դեռևս 2017 թվականի վերջին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի կարծիքով՝ Գլոբալ դաշնագիրը կնպաստի օրինական միգրացիայի դյուրացմանն այն երկրների շուկաներ, որոնք աշխատուժի կարիք ունեն:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում աշխարհում 68 մլն հարկադիր տեղահանված անձ կա, որոնց թվում՝ 25 մլն փախստական, 3 մլն փախստականի կարգավիճակ փնտրող և 40 մլն ներքին տեղահանված անձ: