Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ. ՀՀԿ հայտարարությունը

Լուրեր

28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
Բոլորը

Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական շտաբը ԱԺ ընտրություններից հետո հայտարարությամբ է հանդես եկել՝

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտվեցին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է կազմավորվի 7-րդ գումարման խորհրդարանը։ Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։

Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ: Կառավարման խորհրդարանական համակարգի անցման հիմնական նպատակներից մեկը հենց տարբեր, անգամ հակադիր կարծիքների համադրման հնարավորության ստեղծումն է: Հետևաբար, ցավալի է, որ ընտրարշավն այդքան խորը բաժանարար գծեր ստեղծեց:

Մենք հաջողություն ենք մաղթում խորհրդարան անցած ուժերին և նրանց ձևավորելիք կառավարությանը, քանի որ դրանից է կախված մեր երկրի և ժողովրդի անվտանգությունն ու զարգացման հեռանկարը: Ընտրապայքարի ընթացքում մեր հնչեցրած մտահոգությունները չէին կրում քարոզչական բնույթ, այլ արտահայտում էին մեր խորին անհամաձայնությունն արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականության, սոցիալ-տնտեսական միտումների, ազգային արժեքների խաթարման և, ամենակարևորը, Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հնչեցված մոտեցումների և առաջին տեսանելի քայլերի առումով:

Մենք շարունակելու ենք մեր աշխատանքն այս ուղղություններով որպես արտախորհրդարանական ուժ:

Ներքին քաղաքական այս թեժ մրցակցությունը չպետք է ոգևորի Հայաստանի և Արցախի թշնամիներին։ Անկախ միջկուսակցական պայքարում բոլոր տարաձայնություններից` Հանրապետականը հանձնառու է մնում մաս լինելու մեր ժողովրդի խնդիրների լուծմանը և շարունակելու է ամուր կանգնել մեր փառապանծ Զինված ուժերի կողքին։

Եվ վերջապես, շնորհակալություն ենք հայտում մեր բոլոր աջակիցներին։ Դուք վստահեցիք և քվե տվեցիք մեզ բարդ իրավիճակում: Անշուշտ, ընտրություններն ամփոփող պաշտոնական տվյալները չեն արտահայտում այն արդյունքը, որի համար պայքարում էինք։ Վստահ եղեք, որ անելու ենք մեզանից կախված ամեն բան, որ պոպուլիզմի աղմուկը չխլացնի ձեր ձայնը և ձեզ մտահոգող հարցերը շարունակեն ներառված մնալ երկրի քաղաքական օրակարգում:
Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»։