Հանրային մեղադրողն ընթերցեց Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
16.10.2026 | 17:02ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատարանն այսօր անցավ հիմնական դատալսումների փուլ։ Հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը հանդես եկավ բացման խոսքով։
Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Դատարանում քննվող գործի շրջանակում նրան վերագրվում է 9 դրվագ հանցագործություն, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ ՀՀ դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Արաքս Մամուլյան

