Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար

Լուրեր

15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չպատասխանեց Բաքվում պահվող գերիների մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի՝ հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպման պայմանավորվածությունների արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը երեք ամսում պետք է քննարկի «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման արդյունավետության խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի միջև 2026 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքներով ստեղծել աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման
արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու ու եռամսյա ժամկետում դրանց լուծման հնարավորությունները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով:

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ Հայաստանի երկաթուղային համակարգը 2008 թվականից կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից։ Պայմանագիրը կնքվել է 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

2026 թվականի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական երկաթուղու ռուսական կառավարումը կարող է խոչընդոտել երկրի ներգրավմանը միջազգային տրանսպորտային նախագծերում։ Որպես հնարավոր լուծում՝ նա առաջարկել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկիրը գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը։

Հուլիսի 2-ին Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը սկսել է Գյումրի-Ախուրիկ և Երասխի երկաթուղային հատվածների վերականգնմանն ուղղված գործընթացները։

Ավելի ուշ՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում վարչապետը կրկին անդրադարձել էր հայկական երկաթուղու ռուսական կառավարման խնդրին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով միջազգային ներդրողները և բեռնափոխադրողները խուսափում են ռուսական կառավարման ներքո գտնվող ենթակառուցվածքներից։

Փաշինյանը հայտարարել էր, որ նման իրավիճակում Հայաստանը կարող է կորցնել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումից ստացվող տնտեսական հնարավորությունները։ Նա կրկին դիմել էր ռուսական կողմին՝ առաջարկելով կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցել երկու երկրների համար ընդունելի երրորդ երկրի։