Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով

Լուրեր

15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խուսափեց Բաքվում պահվող գերիների մասին հարցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ռուսաստանը ներկայում դիմումներ չի ստացել TRIPP նախագծին (Թրամփի ուղի) մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ մասնակցում է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության գագաթնաժողովին։

«Այդ ամբողջ ենթակառուցվածքը մեզ ծանոթ է, այն տեխնոլոգիական առումով սպասարկվում է մեր կողմից։ Մենք այս նախագծին մասնակցելու վերաբերյալ դեռևս որևէ դիմում չենք ստացել, սակայն բոլոր շահագրգիռ կողմերը գիտեն մեր հնարավորությունների և պատրաստակամության մասին։ Մենք բազմիցս ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ինչպես նախագահի, այնպես էլ արտաքին գործերի նախարարության մակարդակով։ Մենք ողջունել ենք Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը։ Մենք պատրաստ ենք մասնակցել ենթակառուցվածքային նախագծերին և այդ մասին բազմիցս հայտարարել ենք։ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունն ունի կոնցեսիոն պայմանագիր և գործում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության շրջանակում»,- ասել է նա։

Միաժամանակ, Լավրովը կարևորել է, իր բնորոշմամբ, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առաջարկված «3+3» ձևաչափը (ներառում է ՌԴ, Թուրքիան, Իրանը ու ՀՀ-ն, Ադրբեջանն ու Վրաստանը)։

«Մենք հավաքվել ենք մի քանի անգամ ու հիմա սպասում ենք, թե երբ կպայմանավորվեն Հայաստանն ու Ադրբեջանը՝ հաջորդը որ երկիրն է ընդունելու ԱԳ նախարարների հանդիպումը։ Ես կարծում եմ, կարելի է առաջիկա հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, հետո մյուսը՝ Երևանում։ Դա ճիշտ կլիներ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա շեշտել է՝ Մոսկվան այդ ձևաչափին ակտիվ աջակցում է։

«Ինչո՞ւ եմ հիշատակում այս ձևաչափը։ Այն, ըստ էության, համապարփակ է և նվիրված չէ որևէ առանձին նախագծի, որը նախատեսվում է իրականացնել տարածաշրջանային ընդհանուր համատեքստից դուրս։ Հետևաբար, մենք ակտիվորեն աջակցում ենք Ադրբեջանի և Թուրքիայի առաջարկած «3+3» ձևաչափին»,- հայտարարել է Լավրովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի