Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել

Լուրեր

15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը քաղաքացիական հայց է ներկայացրել հասարակական-քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել։ Հայցի համար հիմք է հանդիսացել, մասնավորապես, սեպտեմբերի 12-ին հրապարակված Վարդանյանի հարցազրույցը, որտեղ նա, ըստ Կարապետյանի, իր հասցեին վիրավորանք է հնչեցրել։

Սամվել Կարապետյանը դատարանին խնդրում է պարտավորեցնել Արկադի Վարդանյանին իրենից ներողություն խնդրել հետևյալ բովանդակությամբ․ «Ես՝ Արկադի Արշավիրի Վարդանյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 12․09․2026 թվականին YouTube սոցիալական կայքի «Noyan Tapan TV» ալիքում հրապարակվող «Քննարկում» հաղորդման ընթացքում հրապարակային եղանակով Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ հետևյալ վիրավորական արտահայտությունները․ «Անտերը դու ես, որ անտերի նման եկել ես քո հայրենիքը և անտեր շան նման էստեղ-էնտեղ հաչում ես ռուսների օգտին, այ անտեր շուն, իսկական անտեր շուն ես, անտեր չի կարելի լինել»:

Ըստ Կարապետյանի պահանջի՝ Վարդանյանը ներողությունը պետք է խնդրի YouTube-ում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդ ունեցող առնվազն մեկ լրատվամիջոցով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։

«Ներողության տեքստը նշված լրատվամիջոցով հրապարակելու անհնարինության դեպքում, այն իրականացնել նույն կերպ՝ YouTube-ի «Noyan Tapan TV» ալիքում հրապարակվող «Քննարկում» հաղորդման ընթացքում՝ ուղիղ եթերով՝ տեսաձայնագրմամբ, վճռում նշված բուն տեսքտն ընթերցելու միջոցով: Ներողության վերաբերյալ տեսանյութը և խորագիրը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևէ երրորդ անձի կողմից որևիցե հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է բացառապես պարունակի ներողության տեքստը»,- նշվում է գործարարի կողմից ներկայացված հայցում: 

Բացի ներողության տեքստից՝ Կարապետյանը դատարանին խնդրում է Արկադի Վարդանյանից հօգուտ իրեն բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։

Հայցը դատարան է մուտքագրվել հոկտեմբերի 8-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Մարիաննա Ստեփանյանին։

Ռոզա Վարդանյան