ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
Քաղաքականություն
15.10.2026 | 16:50ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի մասնակցությամբ պաշտոնապես ներկայացնում է «Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների գնահատման» (State of Biodiversity Action) զեկույցը։
Այն առաջին համաշխարհային զեկույցն է, որը գնահատում է Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (KMGBF) նպատակների իրականացման ուղղությամբ երկրների հավաքական առաջընթացը։
2022 թվականին ընդունված Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով երկրները պարտավորվել են մինչև 2030 թվականը սահմանված 23 թիրախների իրականացման միջոցով կանգնեցնել կենսաբազմազանության կորուստը և ապահովել դրա վերականգնումը։ Սահմանված ժամկետի միջնամասում զեկույցն ուսումնասիրում է, թե որ ուղղություններով է արձանագրվել առաջընթաց, ներկայացնում է պարտավորությունների իրականացման գործում առկա բացերը և մատնանշում այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են առաջընթացն արագացնելու համար։
«Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների գնահատման» (State of Biodiversity Action) զեկույցը դիտարկում է 129 ազգային զեկույց, ավելի քան 160 խումբ ազգային թիրախ, կենսաբազմազանության ազգային ռազմավարություններ և գործողությունների ավելի քան 80 թարմացված ծրագրեր, ինչպես նաև տեղեկատվության այլ աղբյուրներ։

