Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը

Լուրեր

15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
Բոլորը

Տավուշի մարզի դատախազությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 2003 թվականին Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի հարկադիր աճուրդը և վերացնել դրա հետևանքները։

Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Իջևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող 120.8 քմ մակերեսով Քանդակագործների տնակը, օրենսդրության պահանջների խախտմամբ, համայնքի կազմում գտնվող փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների դիմաց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից 2003 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացվել է աճուրդի և օտարվել:

Տավուշի մարզի դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 23-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ հարկադիր աճուրդն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով:

Վարչական դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ՝ Դատախազության հայցադիմումն ընդունվել է վարույթ»: