Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
Բոլորը

Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքում հոկտեմբերի 14-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով երկու մարդ է մահացել։ Լայնածավալ ջրհեղեղները հանգեցրել են տրանսպորտային միջոցների արգելափակման, տների հեղեղման և տասնյակ չվերթների ուղղության փոփոխության։ Դպրոցներում դասերը դադարեցվել են, բնակիչներին կոչ է արվել մնալ տներում, գրում է Turkiye today-ը։

Վատ եղանակը շարունակվել է նաև հինգշաբթի։ Վեց նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում դպրոցները փակվել են, փրկարարական խմբերն աշխատում են հեղեղված ճանապարհները մաքրելու, սողանքների հետևանքները վերացնելու և բարձրացող ջրերի պատճառով արգելափակված բնակիչներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։

Ստամբուլի քաղաքապետարանի տվյալներով՝ տեղումների քանակը Բեյքոզ շրջանում հասել է 242 միլիմետրի՝ 1985 թվականից ի վեր քաղաքում գրանցված ամենաբարձր ցուցանիշներից մեկին։

Ստամբուլի պատմական Ֆաթիհ շրջանում 14-ամյա Մ.Ի.-ն մահացել է Բալաթ թաղամասի Չուքուրբոսթան զբոսայգում ջրափոսի մեջ ոտքը դնելուց հետո էլեկտրահարվելու հետևանքով։ Երեխային հիվանդանոց են տեղափոխել անգիտակից վիճակում, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, սակայն պաշտոնյաները դեռևս պաշտոնապես չեն պարզել էլեկտրական հոսանքի աղբյուրը։

Մահվան երկրորդ դեպքը գրանցվել է Սարըյեր շրջանում։ 34-ամյա Ս.Յ.-ն փորձել է անցնել ջրով հեղեղված ճանապարհը, կորցրել է հավասարակշռությունը և գլխով հարվածել մայթի եզրաքարին։ Ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում։

Ջրհեղեղները նաև պատուհասել են Էսենյուրթ, Բեյքոզ, Քյուչուքչեքմեջե և Սարըյեր շրջանների բնակելի թաղամասերը, որտեղ բնակիչները ստիպված են եղել պայքարել ջրով ծածկված փողոցների և հեղեղված տարածքներում արգելափակված մեքենաների դեմ։ Հորդառատ անձրևների հետևանքով Քաղըթհանե գետակը դուրս է եկել հունից՝ հեղեղելով պատմական Սադաբադ մզկիթն ու դրա տարածքը։

Ուժեղ քամիներն ու հորդառատ անձրևները խաթարել են Ստամբուլի երկու խոշոր օդանավակայանների աշխատանքը։ Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ 43 օդանավ ուղղորդվել է այլընտրանքային օդանավակայաններ, որոնցից 39 չվերթ՝ Թուրքիայի այլ օդանավակայաններ, իսկ չորսը՝ արտասահման։

Ուժեղ քամիների պատճառով ժամանակավորապես խափանվել են նաև Սաբիհա Գյոքչենի օդանավակայանի աշխատանքները։ Ջրհեղեղները վնասել են նաև մետրոյի կայարանները, ստորգետնյա անցումները և հիմնական ավտոճանապարհները։

Շարունակվող անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով իշխանությունները հինգշաբթի դադարեցրել են ուսումնական գործընթացը Ստամբուլում, Դյուզջեում, Զոնգուլդաքում, Սաքարիայում, Քոջաելիում և Յալովայում։
Ստամբուլի մի շարք համալսարաններ անցել են հեռավար ուսուցման, մինչդեռ պետական ծառայողների մի մասին տրամադրվել է վարչական արձակուրդ։

Ստամբուլի քաղաքապետարանի Աղետների համակարգման կենտրոնը (AKOM) նախազգուշացրել է, որ տեղումների նոր ալիքը կարող է հասնել քաղաքի ասիական հատված և Բոսֆորի նեղուցի հարակից շրջաններ։ Իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել խուսափել առանց անհրաժեշտության ճանապարհ դուրս գալուց, հնարավորության դեպքում օգտվել հասարակական տրանսպորտից և հետևել եղանակային պայմանների վերաբերյալ պաշտոնական նախազգուշացումներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի