Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Լուրեր

12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
Բոլորը

Հյուսիսային Կորեայի զինվորականները երկուշաբթի առավոտյան երկու հրթիռ են արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:  Հարավային Կորեայի մասնագետների տվյալներով՝ արձակումն իրականացվել է Փհենյանի մերձակայքից, իսկ հրթիռների թռիչքի հեռահարությունը կազմել է շուրջ 900 կմ, գրում է Euronews-ը։

Արձակումներից հետո Հարավային Կորեայի Ազգային անվտանգության գերատեսչությունը հրատապ խորհրդակցություն է անցկացրել երկրի զինված ուժերի պատրաստվածության մակարդակը գնահատելու նպատակով։

Հրթիռների արձակումը հաստատել է նաև Ճապոնիան՝ դրանք բնութագրելով որպես, «ենթադրաբար, բալիստիկ հրթիռներ» և նշելով, որ դրանց մարտագլխիկներն ընկել են Ճապոնիայի տարածքային ջրերից դուրս։

Հոկտեմբերի 3-ին Փհենյանը փորձարկել էր միջին հեռահարության բալիստիկ հրթիռ՝ հայտարարելով, որ դրանում կիրառվում են արհեստական բանականության տեխնոլոգիաներ՝ մանևրելու հնարավորությունները բարելավելու համար։ Մի քանի օր անց Սեուլը հայտնել էր երկրում մշակված գերձայնային  մարտագլխիկի հաջող փորձարկման մասին։ Հրթիռային արագացուցիչների օգնությամբ այն բարձրանում է մթնոլորտի վերին շերտեր, ապա շարժվում դեպի թիրախը։

Հոկտեմբերին Հյուսիսային Կորեան կարճ հեռահարության մի քանի բալիստիկ հրթիռների արձակում է իրականացրել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արդեն այս տարի Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու հնարավորության մասին հայտարարությունից մեկ օր անց։

Թրամփի այս նախաձեռնությունը մտահոգություններ է առաջացրել, որ Վաշինգտոնի դաշնակից Սեուլը կարող է երկրորդական դեր ստանձնել միջուկային խնդրի շուրջ հնարավոր բանակցություններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի