Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան

Լուրեր

12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
Բոլորը

Հոկտեմբերի 12-ի առավոտյան ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքով հարվածել են Խարկովի Կիևյան շրջանում գտնվող բազմահարկ բնակելի շենքին։ Տուժել է հինգ մարդ, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը, գրում է  Current time-ը։

Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով շենքի մուտքերից մեկում ավերվել են 7-ից 9-րդ հարկերի բնակարանները, դեպքի վայրում հրդեհ է բռնկվել։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ ռուսական մեկ այլ անօդաչու թռչող սարք հարվածել է սպորտային հաստատության շենքին։

Օդեսայի մարզի հարավում էլ վնասվել են «Նովա Պոշտա» փոստային օպերատորի տարածքները։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ տեղում աշխատանքներ են տարվում հարձակման հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Տուժածներ չկան։

Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադի շրջանում ռուսական հարվածի հետևանքով ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ հրդեհը լայնածավալ է եղել, սակայն հաջողվել է այն մարել։ Չի նշվում, թե ինչ ձեռնարկություն է վնասվել։

Հոկտեմբերի լույս 12-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է Х-59 տիպի մեկ հրթիռ և 121 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ ուկրաինական ուժերը խոցել են 89 ԱԹՍ։

Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է, որ հոկտեմբերի լույս 12-ի գիշերը շարունակել են հարվածներն Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին և նավերին։ Գերատեսչության պնդմամբ՝ հարված է հասցվել «ռազմական նշանակության բեռով» Օդեսա ուղևորվող բեռնանավին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի