ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
Հասարակություն
10.10.2026 | 16:31
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ՝ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ N զորամաս։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում Բրուտյանն ուսումնասիրել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները։

Նախարարի տեղակալը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին և հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարմանը։

