ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը՝ այն անվանելով «ներդրում պատերազմի մեջ»։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկացած մեղմացում՝ առանց լարվածության թուլացման հստակ պայմանավորվածությունների, միայն կնպաստի պատերազմի շարունակմանը, փոխանցում է Deutsche Welle-ն։

«Պուտինին տրվող նվերները խաղաղության չեն հանգեցնի… Ռուսաստանը դիզվառելիքի դիմաց «շնորհակալություն կհայտնի» հետագա ահաբեկչություններով և ստորություններով։ Ռուսաստանին նավթամթերք վաճառելու թույլտվությունը ներդրում է պատերազմի մեջ, որը պետք է ավարտել, այլ ոչ թե շարունակել»,- գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանն ուղղված փոխադարձ քայլերի և Վաշինգտոնին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ հրադադարի հասնելու նպատակով։

«Ուկրաինան չի այրի Ռուսաստանի նավթավերամշակման օբյեկտները, եթե Ռուսաստանը չոչնչացնի մեր էներգետիկ ենթակառուցվածքները։ Մենք Ամերիկային առաջարկում ենք հենց այդպիսի պայմանավորվածություն և կարծում ենք, որ Միացյալ Նահանգների ուժը բավարար է նման փոխզիջման հասնելու համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկի․ Պատժամիջոցների մեղմացումը Ռուսաստանին թույլ կտա «ավելի շատ մարդկանց սպանել»

Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկացած մեղմացում՝ առանց լարվածության թուլացման վերաբերյալ հստակ պայմանավորվածության, ակնհայտ թուլություն է։

«Դա ձեռնտու է Ռուսաստանին, նպաստում է նրան, որ այն ավելի շատ մարդկանց սպանի և ավելի երկար պատերազմ մղի»,- հայտարարել է Զելենսկին։

Թրամփն ու Պուտինը պայմանավորվել են ռուսական դիզվառելիքի համաշխարհային մատակարարումների շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ՝ հոկտեմբերի 9-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների մասին, որոնց ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական դիզելային վառելիքն ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարելու վերաբերյալ։

Նույն օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC), Թրամփի հանձնարարությամբ, «անհապաղ տրամադրում է ժամանակավոր ընդհանուր լիցենզիա, որը թույլ է տալիս ռուսական դիզելային վառելիքի մատակարարումները համաշխարհային շուկա»։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ Ռուսաստանը «անհապաղ սկսում է նախատեսված ժամկետներից շուտ վերացնել դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները»։

Նա հաստատել է Թրամփի խոսքերը, որ ռուսական դիզելային վառելիքի արտահանումը հեռանկարում կարող է հասնել ամսական 3 միլիոն տոննայի։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի