Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Պանամայի մայրաքաղաքից 213 կմ հարավ-արևմուտք։ Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 12 կմ խորության վրա։

