Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երկու երկիր, մեկ ժողովուրդ»։ Այս կարգախոսով Ադրբեջանում ապրում էին դեռևս 1990-ականներից՝ Թուրքիային դիտարկելով որպես ռազմական և քաղաքական դաշնակից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ղարաբաղյան պատերազմում ցուցաբերած աջակցության համար, իսկ Բաքվում ծածանվում էին Թուրքիայի դրոշները։ Սակայն Իսրայելի պատերազմը Գազայում ցույց տվեց, թե որքանով են տարբերվում Բաքվի և Անկարայի շահերը։ Թուրքիան բացահայտորեն հանդես է գալիս Իսրայելի դեմ, որն Ադրբեջանի մեկ այլ դաշնակիցն է։ Այժմ Ալիևը հայտարարում է, որ իրեն չեն օգնել, և որ Բաքուն պարզապես վճարել է զենքի դիմաց։ Ինչո՞ւ է այդպես ստացվել։ Այս հարցի պատասխանը փորձում է ստանալ BBC-ն իր անդրադարձում։

«Մեզ ոչ մեկի օգնությունը պետք չէ, ինչպես նաև ոչ մեկի հովանավորությունը։ Այն ժամանակ, երբ մենք օգնության կարիք ունեինք, մեզ ոչ ոք չօգնեց։ Երբ մենք մեկ միլիոն փախստական ունեինք, ոչ ոք մեզ օգնության ձեռք չմեկնեց։ Այն ամենը, ինչ ձեռք ենք բերել, գնել ենք մեր գումարով։ Այդ թվում՝ ամբողջ զենքը ձեռք ենք բերել վճարելով, ընդ որում՝ համաշխարհային գներով, մինչև վերջին փամփուշտը»։ Այս խոսքերն Ալիևը հոկտեմբերի 2-ին՝ իր ղեկավարած իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ։

Խոսելով այն մասին, որ Ադրբեջանն արտաքին օգնության կամ հովանավորության կարիք չունի, նա ուղղակիորեն չի հիշատակել Թուրքիային, սակայն այդ հայտարարությունից հետո Ադրբեջանում և Թուրքիայում շատերը մտածել են, որ նա կարող էր նկատի ունենալ հենց նրան։

«Պատերազմի ժամանակ մեզ իսկապես ոչ ոք չէր օգնում, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններ են, և երկրների միջև որևէ տարաձայնություն չկա»,- BBC-ին ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն մի քանի օր է, առանց Թուրքիայի անունը հիշատակելու, , որ Ադրբեջանն անկախ երկիր է և չպետք է ենթարկվի արտաքին որևէ ազդեցության։ Նրանք մեջբերում են նախագահի ելույթի հատվածներն ու վերլուծում դրանք։

«Նախագահ Իլհամ Ալիևն ուշադրություն է հրավիրել գաղափարական անվտանգության թեմային՝ փաստորեն այն հավասարեցնելով ֆիզիկական անվտանգությանը»,-  ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը՝ եզրակացնելով, որ «նախագահ Իլհամ Ալիևի ելույթը պահանջում է ավելի խորքային ընկալում, մանրամասն վերլուծություն և հետևություններ»։

2020 թվականին Ղարաբաղում տարած հաղթանակից հետո Բաքուն պատված էր Թուրքիայի դրոշներով։ Հրադադարի համաձայնագրի կնքման հաջորդ օրն Ալիևը զանգահարել էր Էրդողանին և շնորհակալություն հայտնել Թուրքիային քաղաքական աջակցության համար։ Հետագայում նա բազմիցս արել է դա, սակայն այդպես էլ ոչ մի անգամ չի խոսել ռազմական աջակցության մասին։

Պատերազմից հետո արդեն Ալիևն ու Էրդողանը ստորագրել են ռազմական դաշինքի մասին հռչակագիր։ Սակայն դեռևս այդ փաստաթղթի ստորագրումից առաջ Ադրբեջանն ու Թուրքիան երկար տարիներ համատեղ զորավարժություններ էին անցկացնում և շարունակում են դա անել, իսկ ադրբեջանական բանակն արդիականացվում է թուրքական մոդելով։

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն օգտագործել հետագայում հայտնի դարձած թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք երկրին օդում առավելություն ապահովեցին Հայաստանի նկատմամբ։ Չէր ասվում, թե Թուրքիան անպայման նվիրել է այդ անօդաչու թռչող սարքերը, սակայն Ալիևը նախկինում առանձնապես չէր շեշտում նաև այն հանգամանքը, որ դրանք գնվել են։ Պատերազմից հետո Ադրբեջանին վերադարձված տարածքներում սկսվեցին լայնածավալ վերականգնողական աշխատանքներ, որոնց մասնակցում են նաև թուրքական ընկերությունները։ Ինչպես պարզել են ադրբեջանցի լրագրողները, դրանց թվում էր նաև Էրդողանի ազգականի ընկերությունը։

«Հաշվի առնելով Ալիևի հայտարարությունները, թե ոչ ոք չի օգնել Ադրբեջանին, կարելի է ենթադրել, որ դրանք ձևակերպվել էին որպես ուղերձ Թուրքիային»,- ասել է Անկարայից քաղաքական վերլուծաբան Հասան Սելիմ Օզերթեմը։

Ըստ նրա՝ Ադրբեջանում ինքնությունը մեծապես կառուցվում է Ղարաբաղի վերադարձի և այն գաղափարի շուրջ, որ դա իրականացրել են հենց ադրբեջանցիները։

Այդ պատերազմում Ադրբեջանն օգտագործել է նաև իսրայելական Harop անօդաչու թռչող սարքերը։ Եվ այո՛, 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի հետ համաձայնագրի կնքումից հետո, Բաքվի փողոցներում ծածանվում էին նաև Իսրայելի դրոշները, ասվում է հրապարակման մեջ։

Իսրայելը բաժանե՞լ է դաշնակիցներին

Դատելով ամենից՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարաձայնություններն առաջացան այն բանից հետո, երբ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի վերջերս կայացած նիստում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարձրացել էր ամբիոն և սկսել պատմել պայթող փեյջերների մասին, որոնք Իսրայելն օգտագործել էր «Հըզբոլլահ»  խմբավորման զինյալների դեմ։ Այդ ընթացքում մի շարք երկրների ներկայացուցիչներ, ի նշան բողոքի, լքում էին նիստերի դահլիճը, իսկ ՄԱԿ-ի շենքի մոտ բողոքի ցույցեր էին ընթանում՝ ընդդեմ Նեթանյահուի այցի։ Դատարկ նստատեղերի ֆոնին դահլիճում մնացած Ադրբեջանի ներկայացուցչի լուսանկարները լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում։ Իսկ այն հանգամանքը, որ Թուրքիայի ներկայացուցիչը լքել էր դահլիճը, մինչդեռ Ադրբեջանի ներկայացուցիչը մնացել էր, դուր չի եկել  թուրքական լրատվամիջոցներին։ Ըստ նրանց՝ Ադրբեջանը չի վարվում այնպես, ինչպես վայել է դաշնակցին։

Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի թե՛ Թուրքիայի, թե՛ Իսրայելի հետ։ Այն նավթ է վաճառում երկու երկրներին և նրանցից զենք է գնում։

Իրանի հետ Ադրբեջանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն։ Իրանցի զինվորականները Ադրբեջանին մեղադրել են Իսրայելին ռազմական տվյալներ փոխանցելու մեջ, իսկ Բաքուն հերքել է այդ մեղադրանքները։ Իսկ այս տարվա մարտին, երբ սկսվեց ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ, Թեհրանը, ըստ ամենայնի, անօդաչու թռչող սարքերով հարվածել էր Ադրբեջանի տարածքին՝ Նախիջևանում։

Սակայն Գազայի պատերազմը փաստացի կանգնեցրել է Ադրբեջանին ընտրության առաջ այն բանից հետո, երբ Թուրքիան աջակցեց պաղեստինցիներին, իսկ Ադրբեջանը փորձում է չեզոքություն պահպանել։

«Հայտնի է, որ Թուրքիայում շատերը, հատկապես իսլամիստական շրջանակներում, դժգոհ են Բաքվի՝ Իսրայելի հետ ունեցած սերտ հարաբերություններից։ Բայց, նախ՝ դա այն հարցը չէ, որի պատճառով Անկարան կցանկանար առճակատման գնալ Ադրբեջանի հետ։ Երկրորդ՝ հենց Թուրքիան է երկակի դիրքորոշում որդեգրել. կոշտ քննադատելով Իսրայելի ղեկավարությանը՝ Անկարան շարունակում է նրա հետ տնտեսական հարաբերությունները, այդ թվում՝ ադրբեջանական և իրաքյան նավթի տարանցումը»,- ասել է արևելագետ, NEST Centre-ի փորձագետ Ռուսլան Սուլեյմանովը։

Իշխանության տարբեր ակունքները

Նույն ՄԱԿ-ի շենքում սեպտեմբերի վերջին Էրդողանը դատապարտել էր ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու արգելքը։ Նա ուղղակիորեն չէր հիշատակել Ադրբեջանը, սակայն դրանից մեկ օր առաջ Ադրբեջանի նախարարների կաբինետն ընդունել էր նման արգելք։

«Թուրքիայի նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում և դպրոցներում գլխաշոր կրելու արգելքի վրա նրա շեշտադրումը Բաքուն կարող էր ընկալել որպես Ադրբեջանի ներքին քաղաքականությանը միջամտելու փորձ»,- ասել է Օզերթեմը։

«Թուրքիան կարելի է անվանել երկիր, որտեղ ակտիվորեն տեղի է ունենում իսլամի գործիքայնացում քաղաքականության մեջ, որտեղ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց ի վեր իսլամական խորհրդանիշներն օգտագործվում են քաղաքական նպատակներով։Իսկ Ադրբեջանում, աթեիստական քարոզչության 70 տարիներից հետո, իսլամական գործոնը, հատկապես քաղաքականության մեջ, գրեթե չեզոքացվել էր։ Հետևաբար, ադրբեջանական հասարակությունը Թուրքիայի համեմատ որոշ չափով կարելի է ավելի աշխարհիկ համարել, հատկապես քաղաքականության առումով»,- նշել է Սուլեյմանովը։

Անցյալ շաբաթ Թուրքիայում բողոքի ցույցեր էին անցկացվել Ադրբեջանում հիջաբ կրելու արգելքների դեմ։ Դատելով ցուցապաստառներից՝ ցույցերի մասնակիցները հարց էին բարձրացնում՝ արդյո՞ք նման արգելքից հետո Ադրբեջանն ու Թուրքիան դեռևս բարեկամ երկրներ են։ Բուն Թուրքիայում նման արգելքներ սահմանվել էին 1997 թվականին՝ նախորդ իշխանությունների օրոք։ Եվ Էրդողանն իշխանության է եկել հենց հավատացյալների իրավունքների համար պայքարի ալիքի վրա և մինչ օրս հաճախ է անդրադառնում իսլամի թեմային։

Ադրբեջանում, սակայն, իրավիճակն այլ է։ Ի տարբերություն Էրդողանի՝ Ալիևը երբեք չի եղել հանրային քաղաքական գործիչ կամ այլախոհ, որը կրոնի վերաբերյալ սեփական հայացքներ է ունեցել։ Մեծապես նա օգտվում է իր հոր՝ Հեյդար Ալիևի թողած քաղաքական ժառանգությունից։ Վերջինս բարձրագույն կուսակցական պաշտոններ էր զբաղեցրել ԽՍՀՄ-ում՝ մի երկրում, որը պայքարում էր կրոնի դեմ։ Ադրբեջանի իսլամական կուսակցությունն արգելվել էր դեռևս 1990-ականներին։ Իսկ Իլհամ Ալիևը, ինչպես նշում են դիտորդները, իր կառավարման ամբողջ ընթացքում հետևողականորեն պայքարում է քաղաքական իսլամի դեմ։ Երկրում քաղբանտարկյալների մեծ մասը թե՛ այժմ, թե՛ նախորդ տարիներին եղել են տարբեր կրոնական համայնքների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչի՞ կարող են հանգեցնել հակասությունները

Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ Թուրքիային և Ադրբեջանին այնքան շատ բան է կապում, որ նրանց միջև իրական պառակտում առաջանա։ «Կարծում եմ՝ այն տարաձայնությունը, որի մասին խոսում ենք, ավելի շուտ «տեղեկատվական աղմուկի» շարքից է:Եվ այդ աղմուկը, այդ ալիքները կշարունակվեն մինչև երկու երկրների արտգործնախարարների կամ նախագահների հերթական հանդիպումը, որոնք, ինչպես հայտնի է, պարբերաբար տեղի են ունենում»,- ասել է Սուլեյմանովը։

«Կարծում եմ՝ իրավիճակը ժամանակավոր է՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների մակարդակը։ Սակայն սա երկկողմ հարաբերությունների ամրության կարևոր փորձություն է, և դժվար է ասել, որ նման բան այլևս չի կրկնվի։ Կարծում եմ՝ Կովկասում կարգավորման գործընթացի առաջընթացին զուգահեռ մենք ականատես կլինենք նման վերելքների ու անկումների։ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը նույնպես որոշակի ազդեցություն կունենա քաղաքական ոլորտի վրա»,- իր հերթին, հայտարարել է Օզերթեմը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի