Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, նրանց թվում երեք երեխա կա։ Փրկարարներն ուրբաթ առավոտյան հայտնաբերել են վերջին զոհի մարմինը, հայտնում է Ստամբուլի նահանգապետի գրասենյակը։

Զոհվել են 5 և 10 տարեկան երկու աղջիկ, 12-ամյա տղա և երկու մեծահասակ։ Վերջնական տվյալների համաձայն՝ փլատակներից ողջ է դուրս բերվել 9 մարդ։

«Փլատակների տակ գտնվող տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են վերջին զոհի մարմինը հայտնաբերելուց հետո՝ առավոտյան ժամը 6։15-ին»,- հայտնել է նահանգապետի գրասենյակը։

Ստամբուլի ասիական հատվածում՝ Մալթեփե շրջանի Ջևիզլի թաղամասում գտնվող շենքը մասնակի փլուզվել էր հինգշաբթի առավոտյան։ Շենքի ստորին երեք հարկերը փլուզվել են, իսկ վերին չորս հարկերը մնացել են փլատակների վրա։ Փլուզման հետագա վտանգը բարդացրել է փրկարարական աշխատանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեպքի վայրի հարակից տարածքից տարհանվել է 55 բնակիչ։ Փլուզման պատճառը դեռևս պարզված չէ։

Ստամբուլի փոխքաղաքապետ Նուրի Ասլանը հայտնել է, որ շենքը կառուցվել է 1987 թվականին։ Նրա խոսքով՝ շենքի նկուղը, առաջին հարկը և հաջորդ երկու հարկերը համապատասխանել են այն ժամանակ գործող չափանիշներին, մինչդեռ մյուս հարկերն ավելացվել են ավելի ուշ։

Մալթեփեի քաղաքապետ Էսին Քյոյմենը նշել է, որ քաղաքապետարանի արխիվային տվյալների համաձայն՝ շենքի վերին երկու հարկերն ավելացվել են առանց համապատասխան թույլտվության՝ շենքի շահագործման թույլտվությունը տրամադրելուց հետո։ Նա նշել է նաև, որ քաղաքապետարանը նախկինում շենքի վերաբերյալ որևէ բողոք չի ստացել։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առաջին հարկում գտնվող խանութի մենեջերն ասել է, որ շենքի կառուցվածքում ճաքեր է նկատել դեռևս ապրիլից։ Ստամբուլի ասիական հատվածի դատախազությունը հետաքննություն է սկսել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի