ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
Քաղաքականություն
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք մտնելու մասին լուրերը։
Factor TV-ի հարցին ի պատասխան կառույցի լրատվական ծառայությունից փոխանցեցին․ «Լուրը չի համապատասխանում իրականությանը, հերքում ենք»։
Հիշեցնենք՝ 24news.am-ն այսօր գրել էր, որ Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիներ են եղել։ Ըստ լրատվամիջոցի՝ դրանից հետո որոնողական աշխատանքներ էին սկսվել նաև ԱԹՍ-ների ներգրավմամբ։
Նարեկ Կիրակոսյան

