10/49 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկը կատարվում է խախտումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:43
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
Բոլորը

10/49 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկը կատարվում է օրենքի կոպտագույն խախտմամբ։ Քվեաթերթիկները քվեատուփից հանձնաժողովի նախագահից զատ հանում է նաև մեկ այլ անձ։ Ուշագրավն այն է, որ հանձնաժողովի նախագահն այդ խախտման վրա աչք էր փակում, իսկ հանձնաժողովի մյուս անդամները խրախուսում էին այդ խախտումը:

Մեր արձագանքից հետո էլ շարունակում էին պնդել, որ այդպես ավելի արագ է գործն առաջ գնում։ Երբ սկսեցինք նշյալ խախտումը նկարահանել, կողմնակի անձն արձագանքեց.

«Ես խախտու՞մ եմ անում, որ նկարում ես։ Ես էլ գործ չունեմ, դուք՝ ձեր յաշիկը»,- ասաց նա։

Այնուհետ, երբ հանձնաժողովի քարտուղարը ևս բարձրաձայնեց խախտման մասին և հայտարարեց, որ միայն հանձնաժողովի նախագահն իրավունք ունի հատ-հատ հանել քվեաթերթիկները, հանձնաժողովի նախագահ տիկին Իշխանյանը վրդովվեց: «Դե համբերությամբ սպասեք»,-ասաց նա՝ նկատի ունենալով, որ եթե կարգը խախտեին, ավելի շուտ տուն կգնային։

Այնուհետ միջամտեց մեկ այլ հանձնաժողովական և հանցագործության մասին հայտարարություն արեց. «Միշտ էլ այդպես ենք արել, թող միասին հանեն»։

Նշենք, որ այս ընտրատեղամասում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում։ Քիչ առաջ Factor.am-ը գրել էր, որ 10/49-ի հանձնաժողովականները չեն տիրապետում տարրական գիտելիքների և դահլիճի մի ծայրից մյուս ծայրում գտնվող 10/50-ի անդամներից քայլերի հաջորդականությունն են հարցնում:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Հայկ Վարդանյան