ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան

Լուրեր

09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
Բոլորը

Հոկտեմբերի լույս 9-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա 136 անօդաչու թռչող սարք է արձակել, մինչև առավոտ խոցվել է դրանցից 114-ը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Առավոտյան ռուսական ուժերը Զապորոժիեին զանգվածային ավիահարված են հասցրել, որի հետևանքով զոհվել է 50-ամյա տղամարդ, վիրավորվել է ութ մարդ։ Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ նրանց թվում են մեկ երեխա և մեկ ոստիկան։

Զապորոժիեի տարածաշրջանային ռազմական վարչակազմի պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինը հայտնել է, որ հարված է հասցվել բնակելի թաղամասի, արկերից մեկն ընկել է արտադասարանական ուսումնական հաստատության մոտ։ Լուրջ վնասվել են հինգհարկանի շենքի երկու բնակարաններ և մեքենաներ։

Կիևի մարզի Բուչա շրջանում հարձակումից հետո պահեստներ են հրդեհվել: Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ վիրավորվել է երեք մարդ, որոնցից երկուսը հոսպիտալացվել են: Շարունակվում են փլատակների տակ գտնվող կնոջ որոնումները: Հրդեհը մարվել է:

Իվանո-Ֆրանկովսկում, նախնական տվյալներով, հարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել: Հրդեհվել է շենք, ինչպես նաև բաց տարածքում գտնվող չոր խոտածածկույթ և թփեր։

Կիևում երեկվանից շարունակվում են էլեկտրաէներգիայի անջատումները, ինչպես նաև որոշ շրջաններում ջրամատակարարման անջատումները: Հասարակական տրանսպորտը սահմանափակվել է Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի շրջաններում: Էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ են սկսվել նաև Ուկրաինայի մի քանի այլ շրջաններում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի