Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
Քաղաքականություն
09.10.2026 | 10:30
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ, կգնահատվեն Նոբելյան խաղաղության մրցանակով։ Նա X-ում գրել է, որ Դոնալդ Թրամփը պատմական դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված խաղաղության գագաթնաժողովի շրջանակում։
«Ի գնահատում խաղաղության գործընթացում նրա ունեցած նշանակալի ավանդի՝ իմ նախաձեռնությամբ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ առաջադրել են նախագահ Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով նախագահ Թրամփի գործադրած պատմական ջանքերը պատշաճ գնահատականի կարժանանան Խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա դափնեկրի ընտրության ժամանակ»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Հավելենք, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտարարվելու է այսօր։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

