Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է ԱԺ արտահերթ ընտրությունների օրը արձանագրված դեպքերը ժամը 20:30-ի դրությամբ

Լուրեր

04.09.2026 | 16:20
Գագիկ Ծառուկյանը կմնա՞ կալանքի տակ․ դատարանը հրապարակում է որոշումը․ ՈՒՂԻՂ
04.09.2026 | 16:18
Ֆոլկլենդների շուրջ լարվածությունը նոր փուլում է․ Արգենտինան բազա է կառուցում, Լոնդոնը հակադարձում է
04.09.2026 | 16:07
Երկու դատախազ տույժի է ենթարկվել՝ քրեական հետապնդումներ չհարուցելու և հսկողությունը պատշաճ չիրականացնելու համար
04.09.2026 | 15:55
«Իսպանիան ավերված երկիր է»․ Թրամփը կրկին կոշտացրել է հռետորաբանությունը Մադրիդի հասցեին
04.09.2026 | 15:51
Մարալ Արթինը կխաղա Սաուդյան Արաբիայում
04.09.2026 | 15:45
Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 3 կազմակերպություն
04.09.2026 | 15:33
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծը կանգ է առել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ Bloomberg
04.09.2026 | 15:21
ՀՀ նախագահը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի հետ
04.09.2026 | 15:10
Շուրջ 230 մլն դրամի բռնագանձման պահանջ՝ նախկին փոխքաղաքապետից // Փաշինյանը խոսել է ջրի խնդիրների մասին․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 15:05
Ուիթքոֆն ու Քուշները կայցելեն Մոսկվա ու Կիև սեպտեմբերի 5-6-ը. ԶԼՄ-ներ
04.09.2026 | 14:53
Պետք է ջրի շուկան ազատականացվի. Փաշինյան
04.09.2026 | 14:40
Factor TV-ն արժանացել է 2026 թվականի Free Media Award միջազգային մրցանակին
04.09.2026 | 14:28
Հայաստանը դիմել է երրորդ երկրի Բաքվում գտնվողներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու նպատակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 14:15
Կառլո Անչելոտին հյուրընկալվել է «Ռեալին» ու խոսել Մոուրինյոյի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.09.2026 | 14:06
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացրել են խաչի տեսքով դաջվածքները․ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի թեժ-գիծ հեռախոսահամարներին ժամը 20:30-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ:

Ահազանգերը վերաբերել են ոչ միայն ընտրատեղամասի մատչելիությանը և կահավորմանը, տեխնիկական սարքավորումների անսարքությանը, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, այլ նաև գաղտնի քվեարկության իրավունքի իրացմանը, ընտրատեղամասում և դրան հարակից տարածքներում կուտակումներին, առանց նախապես ծանուցելու ընտրական տեղամասի վայրի փոփոխությանը, դեսպանատուն կամ այլ հիմնարկ ՀՀ անձնագրի հանձնման պատճառով քվեարկությանը մասնակցելու անհնարինությանը:

Պարբերաբար ահազանգեր են գրանցվել տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող կամ քվեարկության օրը ընտրողների ցուցակում չընդգրկված անձանց ընտրական իրավունքի իրացմանը վերաբերող հարցերը:

Անհրաժեշտ բոլոր դեպքերով տրվել են լիարժեք խորհրդատվություններ: Ըստ կոնկրետ դեպքերի՝ ստացվել են պարզաբանումներ իրավասու մարմիններից, այդ թվում՝ Տարածքային ընտրական հանձնաժողովներից և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից:

Աշխատանքային խմբի կողմից առանձին ուսումնասիրվել և վերլուծվել են լրատվամիջոցներում Երևանի և մարզերի տեղամասերում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ տեղ գտած ավելի քան 870 հրապարակումներ:

Ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են եղել լրագրողների և դիտորդների գործունեությանն առնչվող հրապարակումները:

Ստացված հաղորդումների և արձանագրված հրապարակումների արդյունքներով անհրաժեշտ պարզաբանումների համար գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններ, ներառյալ՝ Գխավոր դատախազություն և Ոստիկանություն:

Բացի այդ, դեկտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ ստացված ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով երկու կամ ավելի անձանց ընտրակաշառք առաջարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հրապարակման համաձայն՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա առերևույթ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է:

Հարցի առնչությամբ Պաշտպանին դիմել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր չհայտարարված այց են իրականացրել Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայր: Տեղի է ունեցել առանձնազրույց տվյալ գործով ձերբակալվածի հետ: Պարզվել է, որ այցի պահին նա դադարեցրած է եղել նախորդ օրը հայտարարած հացադուլը: Միաժամանակ, ստուգվել են նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև հացադուլով պայմանավորված ցուցաբերվող բուժօգնությանն առնչվող հարցերը: Արձանագրվել է, որ ձերբակալված անձն իրացրել է ընտրելու իր իրավունքը:

Ողջ օրվա ընթացքում դիտարկման, ինչպես նաև ահազանգերի հետ կապված աշխատանքներն իրականացվել են Դատախազության, Ոստիկանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի հրամանով աշխատակազմի ինչպես կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Նշված մարզերից բացի՝ աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաև Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզեր՝ ընտրական իրավունքների իրացմանն առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով: