Սերժ Սարգսյանն այսօր 2 ձայնով ավելացրեց ՀՀԿ-ի հնարավորությունը, բայց 2000-ով նվազեցրեց. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի հետ:

– Պարոն Սիմոնյան, ի՞նչ կարող եք ասել մասնակցության մասին: Այս պահին հայտնի տվյալներով՝ 2017 թվականի համեմատ՝ մասնակցությունը նվազել է:

– Ակնհայտ է, որովհետև անցյալի պես դեպի ընտրատեղամաս մարդկանց հոսք կազմակերպել չի եղել, մարդն ազատ է եղել իր ընտրության մեջ՝ մասնակցել ընտրություններին, թե՞ ոչ: Սա, բնական է, ազդել է նաև մասնակցության թվի վրա, և կարծում եմ՝ դա միայն վստահության և լավ բանի մասին է խոսում: Այս օրերին հաճախակի խոսում էինք, որ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է, և ընդդիմություն եղած ժամանակներից ես գիտեմ, որ ավելի ակտիվ են լինում ընդդիմության կողմնակիցները, որոնք փոխելու և ապացուցելու բան ունեն: Վստահ եմ, որ նոր տվյալները երբ լինեն, մենք 50 տոկոսից բարձր մասնակցության ցուցանիշ կունենանք:

– 50 տոկոսը նորից բավականին ցածր է, քան 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների տվյալներն են. այն ժամանակ մոտավորապես 61 տոկոս էր: Եթե, ամեն դեպքում, 50 տոկոսի տվյալով ավարտվի, Դուք բավականին բարձր տոկո՞ս եք համարում:

– Ես արդեն ասացի, որ մարդկանց չեն ստիպում ընտրատեղամաս գնալ: Եվ բուռն քաղաքական տարուց հետո մարդիկ, գուցե, որոշել են, որ իրենց գործողությունները քաղաքական առումով իրենք արդեն արել են և պասիվ են մասնակցել:

– Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունի Ձեր ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի համար:

– Սպասենք, տեսնենք՝ ինչ է տեղի ունենալու: Ակնկալում ենք, որ պետք է հաղթենք ընտրություններում, սպասում ենք այդ գնահատականին: Չեմ կարծում, որ հուսախաբ կլինենք:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Արմինե Ավետյան