Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
Քաղաքականություն
08.10.2026 | 14:15
Սկսվում է խոշոր ավտոճանապարհային նախագծի իրականացումը, որը Չինաստանը կապում է Կասպից ծովի, այնուհետև՝ եվրոպական շուկաների հետ։ Համոզված եմ, որ Ղազախստանի տրանսպորտային ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացումը կնպաստի ամբողջ տարածաշրջանի տարանցիկ դերի բարձրացմանը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թուրքմենբաշիում կայացած Կենտրոնական Ասիայի պետությունների և Ադրբեջանի ղեկավարների խորհրդատվական 8-րդ հանդիպման ժամանակ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ հատուկ նշանակություն է տրվում Կասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացմանը։ Դա այն երթուղին է, որը հաճախ անվանում են Միջին միջանցք։
«Թեև Ղազախստանի համար առանձնահատուկ արդիականություն ունի «Հյուսիս-Հարավ» երթուղին՝ Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակում, Համաշխարհային բանկի գնահատականների համաձայն՝ մինչև 2040 թվականը, ենթակառուցվածքային բոլոր նախատեսված խնդիրների իրականացման դեպքում, Կասպից ծովով բեռնափոխադրումների ծավալը կարող է քառապատկվել։ Կարծում եմ՝ կարելի էր դեռ փորձագիտական մակարդակով քննարկել Միջին միջանցքը TRIPP տրանսպորտային նախաձեռնության հետ ինտեգրելու հնարավորությունը, ինչը կընդլայնի առկա ներուժը և համապատասխանում է մեր բոլոր պետությունների երկարաժամկետ շահերին»,- ասել է Ղազախստանի նախագահը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

